Բերդի մոտակայքում մի ականակիտ լճակ կա: Շուրջը կորնթարդ բլրակներ են: Դիմացը փռված է լայնատարած հարթավայրը: Ողջ ամառ այն զարդարված է վարդագույն, լաջվարդ ծաղիկներով: Ամռան խեղդուկ տոթին, երբ լուբթ երկնքից կիզում է արևը, գնում ենք լճափ: Լողում ենք սառնորակ, վճիտ ջրերում, պառկում թփուտներում, լսում սաղարթների սոսափը: Այդօրինակ բացօթյա հանգիստը գրավիչ է և առողջարար:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ բերդ, ականակիտ, կորնթարդ, հարթավայր, զարդարվեր վարդագույն, լաջվարդ, խեղդուկ, տոթ, լուրթ, սաղարթ, վճիտ, թփուտ, այդօրինակ, բացօթյա:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
բերդ — պարզ բառ (բերդաքաղաք, բերդապարիսպ)
ականակիտ = ական (ակն-ի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ա + կիտ
կորնթարդ = կոր + նթ (նթ ենթ-ից կամ ընդ֊\\ց) + արդ (խորանարդ, գմբեթարդ)
հարթավայր = հարթ + ա + վայր (հարթաքանդակ, սարահարթ)
զարդարվել = զ + արդ + ար + վ + ե[ (կանաչազարդ, զարդասեղան, գունազարդ)
վարդագույն = վարդ + ա + գույն (վարդատունկ, վարդաստան)
լաջվարդ (կապույտ) — պարզ բառ
խեղդուկ = խեղդ + ակ (ջրախեղդ, խեղդամահ)
տոթ — պարզ բառ (տոթակեզ)
լուրթ (բաց կապույտ) — պարզ բառ
վճիտ — պարզ բառ
թփուտ = թփ (թուփ) + ուտ
սաղարթ — պարզ բառ (սաղաբթախիտ, սաղարթածածկ)
այդօրինակ = այդ + օրին (օրեն) + ակ (անօրեն, ապօրինի)
բացօթյա = բաց + օթ + յա (անօթևան, գիշերօթիկ)
