Հնօրյա անտառն օրեցօր փոխում էր գույները: Ոսկեզօծ արեգակը հմուտ նկարչի պես գունավորում էր ծառերի հոծ կատարները: Դեղնակարմիր անտառը մեղմորեն նազում էր քնքշօրոր զեփյուռից: Ծառերի բնօրրանը յուրօրինակ գույների տոնավաճառ էր հիշեցնում:
Սակայն անտառի անդորրը խախտվեց: Անօթևան քամին դաշտերից ներխուժեց անտառ: Նրա սուլոցը խլացրեց կարկաչահոս առվակի հանապազօրյա երգը:
Սկսվեց աշնանային տերևաթափը:
ՈԻՍՈԻՑՉԻՆ’ Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ օրեցօր, ոսկեզօծ, հոծ, մեղմորեն,
բնօրրան, յուրօրինակ, անդորր, անօթևան:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
օրեցօր = օր + ե (ե’ համարժեք է բացառական հոլովի ից վերջավորությանը) + ց (ց’ նախդիր) + օր (օրըստօրե, հանապազօրյա, հնօրյա)
ոսկեզօծ = ոսկ (ոսկի) + ա + զ + օծ (իա > ե), (օծել, օծանելիք, դեղնազօծ)
հոծ (խիտ) — պարզ բառ
մեղմորեն = մեղմ + որեն (դանդաղորեն, քնքշորեն)
բնօրրան = բն (բուն) + օրր (օրոր) + ան (օրորոց, քնքշօրոր)
յուրօրինակ = յուր + օրին (օրեն) + ակ (տարօրինակ, անօրինակ)
անդորր — պարզ բառ (անդորրություն, անդորրագիր, անդորրավետ)
անօթևան = ան + օթ + նան (բացօթյա)
