Բառային թելադրության նյութեր 31

Կորնթարդ, անօթևան, առաջնորդ, զարդանախշ, զարտուղի, զարթուցիչ, թփուտ, խախուտ, թպրտալ, անոթի:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կորնթարդ = կոր + նթ (նթ ենթ-ից կամ ընդ֊\\ց) + արդ (խորանարդ, գմբեթարդ)

անօթևան = ան + օթ + ևան (օթոց, գիշերօթիկ)

առաջնորդ = առ + աջ + (ի)ն + որդ (առաջնորդարան, առաջարկել)

զարդանախշ = զ + արդ + ա + նախշ (զարդանկար, ծաղկազարդ)

զարտուղի (խոտոր, ճանապարհից շեղված) = զ + արտ + ուղի

զարթուցիչ = զ + արթ + ուց + իչ (արթնանալ, զարթոնք)

թփուտ = թփ (թուփ) + ուտ (կեչուտ, մոշուտ)

խախուտ պարզ բառ (խախտվել, անխախտ)

թպրտալ (բնաձայնություն է) = թպրտ + ալ

անոթի (նոթի բառից, որ նշանակում է քաղցած) պարզ բառ

Անթացուպ, անդամագրվել, որդի, որթատունկ, անձրևորդ, արթուն, արդուզարդ, հարդ, հարթ, վատթար:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

անթացուպ (հենակ) = անթ (անութ’ թևատակ) + ա + ցուպ

անղամագրվել = անդամ + ա + գր (գիր) + վ + ել (անդամատոմս)

որդի պարզ բառ (քրոջորդի, որդեկորույս)

որթատունկ = որթ + ա + տունկ

անձրևորդ = անձրև + որդ (երիզորդ, որդնել)

արթուն = արթ + ուն (զարթոնք, զարթուցիչ)

արդուզարդ = արդ + ու + զ + արդ (արդակ՜ մազաբաժան, բաժուկ)

հարդ պարզ բառ (հաբդագող)

հարթ պարզ բառ (հարթավայր, հարթաքանդակ)

վատթար պարզ բառ (իրանական փոխառություն է’ պարսկերեն

բեթթար բառից)

Անոթ, անօդ, արդուկ, հարթուկ, խորդուբորդ, խորթություն, խորտկարան, երդում, երթալ, երդիկ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

անոթ պարզ բառ (փոբձանոթ, միզանոթ)

անօդ = ան + օդ (օդաչու, օդեղեն)

արդուկ = արդ (ձև) + ուկ (զաբդարել, արդակ’ մազաբաժան)

հարթուկ (խոսակցական ձև է) = հարթ + ուկ

խորդուբորդ = խորդ + ու + բորդ

խորթություն = խորթ + ություն

խորտկարան = խորտկ (խորտիկ) + արան (խորտկանոց, խորտկեղեն)

երդում = երդ + ում (երդմնազանց, երդմնապահ)

երթալ = երթ + ալ (ուղերթ, երթուղի)

երդիկ = երդ + իկ

Ընդամենը, լաջվարդ, սաղարթ, սաղավարտ, թուղթ, թախտ, թատերական, գաղտնի, գաղթական, խեղդուկ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ընդամենը = ընդ + ամենը (ընդառաջ, ընդունակ)

լաջվարդ պարզ բառ

սաղարթ պարզ բառ (բազմասաղարթ, սաղարթախիտ)

սաղավարտ պարզ բառ (սաղավարտավոր)

թուղթ պարզ բառ (թղթախաղ, թղթատաբ)

թախտ պաբզ բառ

թատերական = թատեր (թատր արմատի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ական

գաղտնի = գաղտ + Սի (գաղտնիք, գաղտնախորհուրդ)

գաղթական = գաղթ (գաղութ) + ական (արտագաղթ, գաղթօջախ)

խեղդուկ = խեղդ + ակ (խեղդամահ, բքախեղդ)