ԲՆԱՊԱՏԿԵՐ

Արևազօծ միջօրե է: Մեղմօրոր ծւիում է Արարատյան դաշտը: Սյուքը մեղմորեն տարուբերում է երւիներանգ ծաղիկները, սառնորակ գետակների կոհակները: Ողջ բնությունը քնքշօրոր երգ է սւիռել իմ հայրենի բնօրրանի վրա: Բնության յուրօրինակ գույները, կանաչ հովիտների անօրինակ գեղեցկությունն ամբողջանում են հնաոճ եկեղեցիներով: Մարդիկ զբաղված են հանապազօրյա հանրօգուտ աշխատանքով: Մարդը և բնությունը լրացնում են իրար, և դաշտն աներևակայելի գեղեցիկ է երևում:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’ արևազօծ, միջօրե, մեղմորեն, սառնորակ, քնքշօրոր, բնօրրան, յուրօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հնաոճ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

արևազօծ = արև + ա + զ + օծ (եղյամազօծ, դեղնազօծ)

միջօրե = միջ (մեջ) + օր + ծ (նախօրե)

մեղմորեն = մեղմ + որեն (զգուշորեն, բառացիորեն)

սառնորակ = սառն + որ + ակ (սևորակ, չարորակ)

քնքշօրոր = քնքշ (քնքուշ) + օրոր (մեղմօրոր)

բնօրրան = բն (բուն) + օրր (օրոր) + ան

յուրօրինակ = լուր + օրին (օրեն) + ակ (միօրինակ, անօրինակ)

հնաոճ = հն (հին) + ա + ոճ (նորաոճ, բարձրաոճ)

հանապազօրյա = հանապազ + օր + /ա (ամենօրյա, նորօրյա)

հանրօգուտ = հանր (հանուր) + օգուտ (անօգուտ, օգտակար)