ԳԱՐՈՒՆ

Երկնքից մեղմորեն ժպտաց արեգակը, ոսկեզօծեց սար ու ձոր: Անօրինակ հրճվանքով ձյունը ճեղքեց առաջին ձնծաղիկը: Բոսորագույն կակաչները բացեցին սևորակ աչքերը: Մեղմօրոր նազանքովարթնացանհովտաշուշանները: ճերմակաթերթ երիցուկները ժպտացին կանաչ թփերից: Իրենց օրորոցից գլուխները վեր հանեցին երկվորյակ զանգակները: Վաղորդայնի անդորրության մեջ օդը լցվեց թռչունների ճռվողյունով: Հետևում մնացին ձմռան միօրինակ ու ցուրտ ամիսները: Բնությունն ուրախ համերգով ողջունեց գարնան գալուստը:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝ մեղմորեն, ոսկեզօծել, սևորակ, մեղմօրոր, երկվորյակ, վաղորդայն, անդորրություն, ճռվողյուն, միօրինակ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

մեղմորեն = մեղմ + որեն (քնքշորեն, նրբորեն, տրտմորեն)

ոսկեզօծել = ոսկ (ոսկի) + ա + զ + օծ + ել (իա > ե), (արւիիազօծ)

սևորակ = սև + որ + ակ (անորակ, չարորակ)

մեղմօրոր = մեղմ + օրոր (օրորոց, քնքշօրոր, տրտմօրոր)

երկվորյակ = երկ + վոր + յակ (բանվոր, զինվոր)

վաղորղայն = վաղ + որդ + այն (վաղորդյան, անցորդ)

անդորրություն = անդորր + ություն (անդորրագիր, անդորրավետ)

ճռվողյուն (բնաձայնություն է) = ճռվող + յուն

միօրինակ = մի + օրին (օրեն) + ակ (տարօրինակ, անօրեն)