ԴԱՆԴԱՂ ԳՆԱՍ ՇՈԻՏ ԿՀԱՍՆԵՍ

Խեղդող տոթ էր:

Լեռնային խորդուբորդ ճամփով դեպի գյուղ էր շտապում մի երիտասարդ: Նա անդադար խթանում էր բեռնավորված ջորուն, որը հազիվ էր հաղթահարում ճանապարհի դժվարությունները: Նույն տեղով հանդարտ քայլում էր մի ալեզարդ ծերունի: Ծերունին տեսավ ուժասպառ կենդանուն և ճամփորդին խորհուրդ տվեց: Ասաց, որ շուտ տեղ հասնելու համար պետք է դանդաղ գնալ: Տղան կարևորություն

չտվեց ծերանա ասածին և անդրդվելի մնաց: Նա շրջեց դեմքը, դժգոհ քրթմնջաց ու կրկին խթանեց քրտինքի մեջ կորած կենդանուն: Շատով արագ ընթացքից կենդանու կոկորդը սեղմվեց: Ընդամենը մի քանի րոպեից ջորին անշնչացած վայր ընկավ:

Քիչ անց երևաց ծերունին: Նա անվրդով ու անխոս անցավ երիտասարդի կողքով: Տղան ամոթահար կախեց գլուխը և հասկացավ ծերուհու խրատի իմաստը: