Գյուղի աղբյուրի մոտ մի անմշակ հողակտոր կար: Սերոբն ու Հակոբը որոշեցին մշակել քարքարոտ հողը: Հավաքեցին կուտակված աղբը, հողը փխրեցրին: Ծառեր ու թփեր տնկեցին: Հետո գեղեցիկ պատշգամբով քարակոփ տնակ կառուցեցին: Գյուղի դարբինն էլ մի դաբպաս պատրաստեց ու նվիրեց աշխատասեր եղբայրներին: Շուտով այգին ծածկվեց նրբին կանաչով, եբփնագույն պտուղներով: Տղաներն ուրախ էին, որ երբեմնի խոպանը ծաղկաստան էին դարձրել:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ աղբյուր, Սերոբ, Հակոբ, աղբ, պատշգամբ, քարակոփ, դարբին, դարպաս, եղբայր, նրբին, երփնագույն, երբեմնի, խոպան:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
աղբյուր — պարզ բառ (Կաթնաղբյուր, բաղցրաղբյուր)
Սերոբ, Հակոբ — պարզ հատուկ անուններ
աղբ — պարզ բառ (գոմաղբ, աղբակալ)
պատշգամբ — պարզ բառ քարակոփ = քար + ա + կոփ (կոփածո, երկաթակոփ)
դարբին — պարզ բառ (դարբնոց)
դարպաս — պարզ բառ (դարպասապահ)
եղբայր — պարզ բառ (հորեղբայր, եղբորորդի)
երբին = երբ (նուրբ) + ին (նրբանուրբ, նրբերանգ)
երփնագույն = երփն + ա + գույն (երփնաթույր, երփներանգ)
երբեմնի = երբ + եմն + ի (երբևէ, երբեմն)
խոպան — պարզ բառ
