ԵՐԳՈՂ ԳԵՏԱԿԸ

Սառնորակ աղբյուրից մի գետակ ծնվեց: Երգելշատ էր սիրում: Հարուստ երգացանկ ուներ: Բլրակների միջով հոսելիս ուրախ խոխոջում էր: Գույնզգույն դաշտերը սիրով էին ունկնդրում նրա մեղմ կարկաչը: Լեռներում ձայնը բարձրացնում էր, որոտընդոստ շառաչում: Համարձակ գետակը չէր երկնչում անակնկալ խոչընդոտներից: Ակնթարթորեն հավաքում էր ուժերը, սրընթաց վազում առաջ:

Ձորահովիտ մտնելիս աշխույժ երգ էր ընտրում: Երեխաներն անհամբեր սպասում էին նրան: Հյուրընկալ գետակը գրկաբաց ընդունում էր իր փոքրիկ բարեկամներին: Մինչև մայրամուտ խաղում էր նրանց հետ, երգում նրանց համար, զովացնում:

Մթնշաղին գետակը դուրս էր գալիս ձորից, շարունակում երթը: Շտապում էր: Ողջ գիշեր պիտի հոսեր: Մայր գետը սպասում էր նրան: