Գարուն էր: Բացօթյա դաշտը շողում էր արևի ոսկեզօծ ճառագայթներից: Մեղմօրոր նազում էին բազմերանգ ու բուրավետ ծաղիկները: Օրեցօր կանաչող թփերում ուրախ ճռվողում էին թռչունների խմբերը:
Գյուղի պատանիները որոշել էին թռչուն որսալ: Նախօրոք պարզել էին, որ դաշտային կաքավները կեսօրին մշտապես հավաքվում են սառնորակ առվակի մոտ: Նախորդ օրը պատրաստեցին որսի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Տաք միջօրե էր: Դաշտում անդորրություն էր: Տղաները շունչները պահած սպասում էին: Ահա երևաց մայր կաքավը: Նրա հետևից շորորալով գալիս էին նորելուկ ձագերը: Երբ տեսան անօգնական փոքրիկներին, պատանիները շփոթված նայեցին իրար: Հետո անխոս վերցրին ցանցօղակներն ու արագ հեռացան:
Դա նրանց առաջին և վերջին թռչնորսությունն էր:
