Թավուտ անտառում մի ժլատ ոզնի էր ապրում: Կենդանիները նրա տուն չէին գնում: Սաղարթածածկ խրճիթի դուռը ընդհանրապես փակ էր: Խեղդուկ ու տոթ օրերին անգամ օդանցքը կամ երդիկը չէր բացում: Չլինի թե անձրևորդը կամ հարևան խլուրդը որևէ բան խնդրի:
Արթնանալուն պես առվույտ էր հավաքում: Մոտակա այգուց էլ խնձոր էր թռցնում: Գաղտագողի մտնում էր տուն, շուտափույթ փակում դուռն ու մեկնվում փարթամ խոտերին:
Մի օր քոթոթի թաթը փուշ մտավ: Արջը ոզնուց ասեղ խնդրեց: Այդ ժլատը նույնիսկ դուռը չբացեց: Բբդոտ հսկան խիստ վբդովվեց: Որոշեց պատժել:
Հաջորդ օրը ոզնու դռան առաջ մի կիսափուտ կոճղ էր դրված:
