ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Արշավի ճանապարհին կանգ առանք լեռնային գյռւղերից մեկում: Անակնկալ հանդիպեցի երբեմնի դասընկերոջս: Նրա հյուրընկալ կինը մեզ հյուրասիրեց հատ­ընտիր մրգերով: Հետո բարձրացանք մոտակա սարը: Մեր առջև բացվեց հրաշալի բնապատկեր: Որոտընդոստ շառաչում էր արագընթաց գետը: Օդում երևում էին խոյընթաց արծիվները: Անըմբռնելի զգացում էբ համակել էությունս: Տեբևնեբի անընդհատ սոսաւիը, մեբթընդմերթ լսվող անտառային ձայները հիացրել էին մեզ:

Բարձունքից իջանք, երբ մթնշաղ էր:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’ անակնկալ, դասընկեր, հյուրընկալ, հատընտիր, որոտընդոստ, խոյընթաց, անըմբռնելի, անընդհատ, մթնշաղ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

անակնկալ =ան + ակն + կալ (ակնդետ, ակնկոր)

դասընկեր = դաս + ընկեր (խաղընկեր, գործընկեր)

հյուրընկալ = հյուր + ընկալ (ընկալ ընդ + կալ), (դժվարընկալ, անընկալելի)

հատընտիր = հատ + ընտիր (նորընտիր, ազգընտիր)

որոտընդոստ = որոտ + ընդ + ոստ

խոյընթաց = խոյ + ընթ + աց (արագընթաց, վերընթաց)

անըմբռնելի = ան + ըմ (ընդ-]ւց) + բռն (բուռն) + ելի

անընդհատ = ան + ընդ + հատ (անընդմեջ, մերթընդմերթ)

մթնշաղ = մթն (մութն) + շաղ (մթնկա, լուսնկա)