ՀԱՅՈՑ ԱՅՐՈՒՁԻՆ

Հայոց այրուձին անցնում էր ավազե անապատներով և շտապում հայրենիք: ճանապարհն աներևակայելի դժվար էր: Սակայն աներևույթ մի ուժ հոգնաբեկ մարդկանց առաջ էր մղում: Նրանք հաղթահարում էին վայրէջքներն ու վերելքները: Որևէ արգելք, անգամ դաժան դողէրոցքը չէին վախեցնում նրանց: Զինվորների ռազմերգի ելևէջներն արձագանքում էին անապատի ամայության մեջ: Այդ խրոխտ երգում այլևս ողբերգական ոչ մի հնչերանգ չկար:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝ աներևակայելի, վայրէջք, վերելք, որևէ, դողէրոցք, ռազմերգ, ողբերգական, հնչերանգ

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

աներևակայելի = ան + երե + ա + կայ + ելի (աներևույթ)

վայրէջք = վայր + էջ + ք (էջմիածին, առէջ, ելևէջ)

վերելք = վեր + ել + ք (վերելակ, անելանելի)

որևէ = որ + և + է (ինչևէ, երբևէ, բայց՝ ինչևիցե, երբևիցե, որևիցե)

դողէրոցք = դող + էր (էր’ էրվել, այրվել) + ոց + ք

ռազմերգ = ռազմ + երգ (խմբերգ, համերգ)

ողբերգական = ողբ + երգ + ական (ողբերգակ, ողբասաց)

հնչերանգ = հնչ (հունչ) + երանգ (բազմերանգ, երփներանգ)