ՀՆԱՐԱՄԻՏ ԴԵՂՁԱՆԻԿԸ

Դեղձանիկը սրընթաց իջավ ծառից: Սկսեց կտցահարել ցորենի թափված հատիկ­ները: Դեղձենու տակ կծկված կատուն քաղցած հայացքով հետևում էր: Հանկարծակի հարձակվեց, բռնեց երգասաց թռչնակին, որն ազատվելու փորձ արեց: Կցկտուր

ձայնով ասաց, որ ուտելուց առաջ պետք է լվացվել: Կատուն թաթը բարձրացրեց, որ մռութը մաքրի: Հնարամիտ թռչունը մի վայրկյանում դուրս պրծավ կատվի ճանկերից: Այդ օրվանից կատուն ուտում էր, հետո լվացվում:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ դեղձանիկ, սրընթաց, կտցա­հարել, կծկվել, բաղցած, հայացբ, հանկարծակի, հարձակվել, երգասաց, փորձ, կցկտուր, բարձրացնել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

դեղձանիկ = դեղձ + ան + իկ (դեղձենի)

սրընթաց = սր (սուր) + ընթ + աց (խոյընթաց, ընթացք)

կտցահարել = կտց (կտուց) + ա + հար + ել (դեղնակտուց)

կծկվել = կծկ (կծիկ) + վ+հլ (գունդուկծիկ)

բաղցած = քաղց + ած (կիսաքաղց, քաղցկեղ)

հայացբ = հայ + աց + ք (գնացք, հիացք)

հանկարծակի = հ(յ) + ան + կարծ + ակի (կարծիք, հանկարծ)

հարձակվել = հ(յ) + արձակ + ւ/ + ել (նախահարձակ, հարձակում)

երգասաց = երգ + աս + աց (հեբիաթասաց, ասացվածք)

փորձ — պարզ բառ (փորձություն, փորձանք, հարցուփորձ)

կցկտուր = կց (կից) + կտուր (կցմցել, հարակից)

բարձրացնել = բարձր + ացն + ել (բարձրիկ, բարձրախոս)