Լայներախ ձորի եզրով դեպի եկեղեցի են գնում հովեկները: Դաշտային բազմերանգ ծաղիկները ժպտում են նրանց: Առվակները երգում են ուրախ ելևէջումներով: Երկնքում աներկյուղ սավառնում են բազեները: Մարդն այստեղ ասես անէանում է, կտրվում առօրեական հոգսերից: Աներևակայելի գեղեցիկ այս տեսարանը հովեկները երբևէ չեն մոռանա:
Շուտով երևացին ջերմաէլեկտրակայանի աշտարակները: Որոշեցին հանգստանալ: Դժվարին վերելքներով ու վայրէջքներով ճանապարհ պիտի անցնեին:
Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝ լայներախ, հովեկ, բազմերանգ, ելևէջում, աներկյուղ, անէանալ, առօրեական, երբևէ, աներևակայելի, ջերմա- էլեկտրակայան, վերելք
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
լայներախ = լայն + երախ
հովեկ = հով + եկ (նորեկ, երթևեկություն)
բազմերանգ = բազմ (բազում) + երանգ (երփներանգ, հազարերանգ)
ելևէջում = ել + և + էջ (իջնել) + ում (ելևէջել, վայրէջք, առէջ)
աներկյուղ = ան + երկ + յուղ (աներկբա, աներես)
անէանալ = ան + է + ան + ալ (անէ, անէական)
առօրեական = առ + օր + & (յա > ե) + ական (օրեցօր, օրըստօրե) երբևէ = երբ + և + է (ինչևէ, որևէ)
աներևակայելի = ան + երև + ա + կայ + ելի (աներևույթ)
ջերմաէլևկտրակայան = ջերմ + ա + էլեկտր + ա + կայ + ան (էլեկտրաէներգիա)
վերելք = վեր + ել + ք (վերելակ, ելարան, անելանելի)
