ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ԿՐԻԱՆ

Կրիան որոշեց կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն: Հարմար տեղա­վորվեց պատյանի մեջ և գործունյա տեսքով դուրս եկավ իր մարմարյա դղյակից: Հրաժեշտ տվեց փասիանին ու սարյակին: Օդային համբույր ուղարկեց խարտյաշ նարգիզներին ու բրաբիոններին: Եվ հանդիսավոր հայտարարեց, որ մեկ շաբաթից կվեբադառնա: Բոլորը ծիծաղեցին ինքնավստահ կբիայի վրա: Մեկ շաբաթում նա հազիվ հասնեբ մոտակա գյուղակը:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ կրիա, շուրջերկրյա, պատյան, դղյակ, փասիան, սարյակ, համբույր, խարտյաշ, բրաբիոն:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կրիա — պարզ բառ (հեքիաթ, օվկիանոս, բամիա)

շուրջերկրյա = շուրջ + երկր (երկիր) + յա (գործունյա, մարմարյա)

պատյան — պարզ բառ (պատ բառից, նշանակում է ինչ-որ բան պատերի մեջ վերցնել, կեղևով պատել)

դղյակ — պարզ բառ

փասիան — պարզ բառ

սարյակ — պարզ բառ

համբույր — պարզ բառ (համբուրել)

խարտյաշ — պարզ բառ բրաբիոն — պարզ բառ