Ծեր որսորդը հաղթահարեց դժվարին վերելքն ու մեջքը հենեց կաղնուն: Դեմքն առերևույթ խաղաղ էր: Սակայն կուրծքն անհանգիստ ելևէջում էր դողէրոցքով հիվանդի պես: Անէացած հայացքը սահեց երփներանգ դաշտերի, աներկյուղ թևածող թիթեռնիկների վրայով: Հեռվում երևում էր եկեղեցու վեհ գմբեթը:
Ողջ կյանքն անցել էր անտառում: Շատ կենդանիներ էին զարկվել նրա անվրեպ գնդակից: Առօրեական հոգսերի մեջ երբևէ չէր մտածել իր արարքի մասին: Վիրավոր եղնիկի աղերսող աչքերը ալեկոծեցին որսորդին: Աներևակայելի սուր ցավ զգաց: երբևիցե այդպիսի զգացում չէր ունեցել:
Աներկրա վճիռ կայացրած մարդը աներեր քայլերով հեռացավ անտառից:
Եղնիկ սպանող զենքը մնաց ծառի տակ:
