ՈՒՇ ԱՇՈՒՆ

Այս տաքի աշունն ապօրինաբար շուտ մտավ իր իրավունքների մեջ: Անտառի տեր ուտնօրենը դարձավ անօթևան քամին: Ուրախ ու անդորր կյանքով ապրող գազանները արագորեն մտան որջերը: Հողմակոծ քամու դեմ պայքարելն անօգուտ էր: Ծառերից ընկան վերջին տերևները: Դադարեցին թռչունների ուրախ ճռվողյունը, սառնորակ աղբյուրների մեղմօրոր երգը: Դաշտ ու անտառ պատվեցին արծաթազօծ եղյամով: Օրեցօր խամրող բնությունը խոր քուն մտավ:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝ ապօրինաբար, անօթևան, անդորր, արագորեն, հողմակոծ, անօգուտ, ճռվողյուն, սառնորակ, մեղմօրոր, արծաթազօծ, օրեցօր:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ապօրինաբար = ապ + օրին (օրեն) + աթար (տնօրեն, անօրեն)

անօթևան = ան + օթ + ևան (գիշերօթիկ, բացօթյա)

անդորր — պարզ բառ (անդորրություն, անդորրագիր, անդորրավետ)

արագորեն = արագ + որեն (մեղմորեն, քնքշորեն)

հողմակոծ = հողմ + ա + կոծ (լացուկոծ)

անօգուտ = ան+ օգուտ (օգտակար, հօգուտ)

ճռվողյուն (բնաձայնություն է) = ճռվող + յուն (ճռվողել)

սառնորակ = սառն + որ + ակ (սևորակ, չարորակ)

մեղմօրոր = մեղմ + օրոր (տրտմօրոր, քնքշօրոր)

արծաթազօծ = արծաթ + ա + զ + օծ (արփիազօծ, ոսկեզօծ)

օրեցօր = օր + ե (ե’ համարժեք է բացառական հոլովի ից վերջավորությանը) + ց (ց’ նախդիր) + օր (օրըստօրե, ամենօրյա, եռօրյա)