Արթնանալուն պես ծեր պարտիզպանը մտավ ծաղկանոց: Վարդենու փարթամ թուփը տեղավորեց թաղարի մեջ:
Շուկայում տոթ էր: Վարդենին ասես խեղդվում էր, իսկ ծերունին անդադար նրա գովքն էր անում: Հպարտ ծադիկը վրդովվեց, երբ սակարկեցին իր գինը: Հրացայտ աէ₽երովմի աղջիկ հիացմունքից համրացավ, երբ տեսավ ծաղկի նրբագեղ կոկոնները: Վարդենին նկատեց, որ աղջկա ալ կարմիր շրթունքներն իր թերթիկների նման են:
Բացօթյա պատշգամբում ամեն ինչ խոբթ էբ նրան: Տանտիրուհին հոգատար էր, բայց վաբդենին կաբոտում էբ իր պարտեզը:
Մի օր աղջիկը թփից երկու կիսաբաց վարդ պոկեց: Մեկն ամրացրեց խարտյաշ վարսերին, մյուսը’ տղայի կրծքին: Վարդենին ցավ չզգաց: Չէ որ մեծագույն երջանկություն է, երբ ուրախություն ես պարգևում մարդկանց:
