ՎԵՐԵԼՔ

Չեբկնչելով որևէ խոչընդոտից’ որոշեցինք բաբձըանալ Աըագածի գագաթը: Բարձունքներից գիրկընդխառն գահավիժում էին խոյընթաց գետակները: Ամենուրեք գույնզգույն ծաղիկներ էին: Վերընթաց ճանապարհը դժվարին էր: Դրա համար էլ որո­շեցինք չընդդիմանալ մեր առաջնորդին: Նախաճաշեցինք սարալանջին: Սակայն երկընտրանքի մեջ էինք: Եթե շարունակեինք վերելքը, կարող էինք ընկնել ձյունամրրիկի մեջ: Վերևներում անընդմեջ ձյուն էր գալիս: Իջանք վայրընթաց մի կածանով:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’  չերկնչել, խոչընդոտ, խոյընթաց, գիրկընդխառն, գույնզգույն, չընդդիմանալ, երկընտրանք, անընդմեջ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

չերկնչել = չ + երկ + ն + չ + ել

խոչընդոտ = խոչ (խոչ’ արգելք) + ընդ + ոտ(ք), (օրընդմեջ)

խոյընթաց = խոյ + ընթ + աց (վայրընթաց, վերընթաց)

գիրկընդխառն = գիրկ + ընդ + խաոն

գույնզգույն = գույն + զ + գույն (հետզհետե)

չընդդիմանալ = չ + ընդ + դիմ (դեմ) + ան + ալ

երկընտրանք = երկ + ընտր (ընտիր) + անք (նորընտիր, հատընտիր)

անընդմեջ = ան + ընդ + մեջ (օրընդմեջ, մեջընդմեջ)