ՏԿԱՐԱՄԻՏ ԱՅԾԵՐԸ

Այծերը ոըոշեցին բաըեկամանալ գայլերի հետ: Այդ լուրը լսելուն պես գայլերն ուրախությունից սկսեցին ցատկռտել: Ապա մի թուղթ ուղարկեցին այծերին: Գայլերը սիրով ընդունում են նրանց բարի խորհուրդը: Իրենց խորթության պատճառը հովիվ­ներն ու շներն են: Պետք է շուտափույթ հեռացնել ընդհանուր թշնամիներին: Վերջում երդվում էին ընդմիշտ խաղաղ ապրել:

Այծերի առաջնորդը կարդաց նամակը: Ցեղի բոլոր անդամները հերթովհայտնեցին իրենց գոհունակությունը:

եվ այ ծերը վտարեցին հովիվներին ու շներին:

Հաջորդ օրը գայլերը կերան տկարամիտ այծերին:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ ցատկռտել, թուղթ, ընդունեի խորհուրդ, խորթություն, շուտափույթ, ընդհանուր, երդվել, առաջնորդ, կարդալ, անդամ հերթ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ցատկռտել = ցատկ + ոտ+ եւ (հեռացատկ, ջրացատկ)

թուղթ — պարզ բառ (թղթապանակ)

ընդունել = ընդ + ուն + ել (ընդունակ, ընդունարան)

խորհուրդ = խորհ + ուրդ (խորհրդավոր, գաղտնախորհուրդ)

խորթություն = խորթ + ություն

շուտափույթ = շուտ + ա + փույթ (փութկոտ, անփույթ)

ընդհանուր = ընդ + հանուր (ընդհանրություն)

երդվել = երդվ (երդու) + ել ( ն֊ի ազդեցությամբ ու > վ)

առաջնորդ = առ + աջ + (ի) ն+ որդ (հաջորդ, նախորդ, որսորդ)

կարդալ = կարդ + ալ

անդամ — պարզ բառ (անդամալույծ, բազմանդամ)

հերթ — պարզ բառ (հեբթապահ, հեբթագալել)