Արշավի ճանապարհին կանգ առանք լեռնային գյռւղերից մեկում: Անակնկալ հանդիպեցի երբեմնի դասընկերոջս: Նրա հյուրընկալ կինը մեզ հյուրասիրեց հատընտիր մրգերով: Հետո բարձրացանք մոտակա սարը: Մեր առջև բացվեց հրաշալի բնապատկեր: Որոտընդոստ շառաչում էր արագընթաց գետը: Օդում երևում էին խոյընթաց արծիվները: Անըմբռնելի զգացում էբ համակել էությունս: Տեբևնեբի անընդհատ սոսաւիը, մեբթընդմերթ լսվող անտառային ձայները հիացրել էին մեզ:
Բարձունքից իջանք, երբ մթնշաղ էր:
Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’ անակնկալ, դասընկեր, հյուրընկալ, հատընտիր, որոտընդոստ, խոյընթաց, անըմբռնելի, անընդհատ, մթնշաղ:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
անակնկալ =ան + ակն + կալ (ակնդետ, ակնկոր)
դասընկեր = դաս + ընկեր (խաղընկեր, գործընկեր)
հյուրընկալ = հյուր + ընկալ (ընկալ ընդ + կալ), (դժվարընկալ, անընկալելի)
հատընտիր = հատ + ընտիր (նորընտիր, ազգընտիր)
որոտընդոստ = որոտ + ընդ + ոստ
խոյընթաց = խոյ + ընթ + աց (արագընթաց, վերընթաց)
անըմբռնելի = ան + ըմ (ընդ-]ւց) + բռն (բուռն) + ելի
անընդհատ = ան + ընդ + հատ (անընդմեջ, մերթընդմերթ)
մթնշաղ = մթն (մութն) + շաղ (մթնկա, լուսնկա)
