Կրիան որոշեց կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն: Հարմար տեղավորվեց պատյանի մեջ և գործունյա տեսքով դուրս եկավ իր մարմարյա դղյակից: Հրաժեշտ տվեց փասիանին ու սարյակին: Օդային համբույր ուղարկեց խարտյաշ նարգիզներին ու բրաբիոններին: Եվ հանդիսավոր հայտարարեց, որ մեկ շաբաթից կվեբադառնա: Բոլորը ծիծաղեցին ինքնավստահ կբիայի վրա: Մեկ շաբաթում նա հազիվ հասնեբ մոտակա գյուղակը:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ կրիա, շուրջերկրյա, պատյան, դղյակ, փասիան, սարյակ, համբույր, խարտյաշ, բրաբիոն:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
կրիա — պարզ բառ (հեքիաթ, օվկիանոս, բամիա)
շուրջերկրյա = շուրջ + երկր (երկիր) + յա (գործունյա, մարմարյա)
պատյան — պարզ բառ (պատ բառից, նշանակում է ինչ-որ բան պատերի մեջ վերցնել, կեղևով պատել)
դղյակ — պարզ բառ
փասիան — պարզ բառ
սարյակ — պարզ բառ
համբույր — պարզ բառ (համբուրել)
խարտյաշ — պարզ բառ բրաբիոն — պարզ բառ
