Այծերը ոըոշեցին բաըեկամանալ գայլերի հետ: Այդ լուրը լսելուն պես գայլերն ուրախությունից սկսեցին ցատկռտել: Ապա մի թուղթ ուղարկեցին այծերին: Գայլերը սիրով ընդունում են նրանց բարի խորհուրդը: Իրենց խորթության պատճառը հովիվներն ու շներն են: Պետք է շուտափույթ հեռացնել ընդհանուր թշնամիներին: Վերջում երդվում էին ընդմիշտ խաղաղ ապրել:
Այծերի առաջնորդը կարդաց նամակը: Ցեղի բոլոր անդամները հերթովհայտնեցին իրենց գոհունակությունը:
եվ այ ծերը վտարեցին հովիվներին ու շներին:
Հաջորդ օրը գայլերը կերան տկարամիտ այծերին:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ ցատկռտել, թուղթ, ընդունեի խորհուրդ, խորթություն, շուտափույթ, ընդհանուր, երդվել, առաջնորդ, կարդալ, անդամ հերթ:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
ցատկռտել = ցատկ + ոտ+ եւ (հեռացատկ, ջրացատկ)
թուղթ — պարզ բառ (թղթապանակ)
ընդունել = ընդ + ուն + ել (ընդունակ, ընդունարան)
խորհուրդ = խորհ + ուրդ (խորհրդավոր, գաղտնախորհուրդ)
խորթություն = խորթ + ություն
շուտափույթ = շուտ + ա + փույթ (փութկոտ, անփույթ)
ընդհանուր = ընդ + հանուր (ընդհանրություն)
երդվել = երդվ (երդու) + ել ( ն֊ի ազդեցությամբ ու > վ)
առաջնորդ = առ + աջ + (ի) ն+ որդ (հաջորդ, նախորդ, որսորդ)
կարդալ = կարդ + ալ
անդամ — պարզ բառ (անդամալույծ, բազմանդամ)
հերթ — պարզ բառ (հեբթապահ, հեբթագալել)
