Բառային թելադրության նյութեր 31

Կորնթարդ, անօթևան, առաջնորդ, զարդանախշ, զարտուղի, զարթուցիչ, թփուտ, խախուտ, թպրտալ, անոթի:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կորնթարդ = կոր + նթ (նթ ենթ-ից կամ ընդ֊\\ց) + արդ (խորանարդ, գմբեթարդ)

անօթևան = ան + օթ + ևան (օթոց, գիշերօթիկ)

առաջնորդ = առ + աջ + (ի)ն + որդ (առաջնորդարան, առաջարկել)

զարդանախշ = զ + արդ + ա + նախշ (զարդանկար, ծաղկազարդ)

զարտուղի (խոտոր, ճանապարհից շեղված) = զ + արտ + ուղի

զարթուցիչ = զ + արթ + ուց + իչ (արթնանալ, զարթոնք)

թփուտ = թփ (թուփ) + ուտ (կեչուտ, մոշուտ)

խախուտ — պարզ բառ (խախտվել, անխախտ)

թպրտալ (բնաձայնություն է) = թպրտ + ալ

անոթի (նոթի բառից, որ նշանակում է քաղցած) — պարզ բառ

Անթացուպ, անդամագրվել, որդի, որթատունկ, անձրևորդ, արթուն, արդուզարդ, հարդ, հարթ, վատթար:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

անթացուպ (հենակ) = անթ (անութ’ թևատակ) + ա + ցուպ

անղամագրվել = անդամ + ա + գր (գիր) + վ + ել (անդամատոմս)

որդի — պարզ բառ (քրոջորդի, որդեկորույս)

որթատունկ = որթ + ա + տունկ

անձրևորդ = անձրև + որդ (երիզորդ, որդնել)

արթուն = արթ + ուն (զարթոնք, զարթուցիչ)

արդուզարդ = արդ + ու + զ + արդ (արդակ՜ մազաբաժան, բաժուկ)

հարդ — պարզ բառ (հաբդագող)

հարթ — պարզ բառ (հարթավայր, հարթաքանդակ)

վատթար — պարզ բառ (իրանական փոխառություն է’ պարսկերեն

բեթթար բառից)

Անոթ, անօդ, արդուկ, հարթուկ, խորդուբորդ, խորթություն, խորտկարան, երդում, երթալ, երդիկ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

անոթ — պարզ բառ (փոբձանոթ, միզանոթ)

անօդ = ան + օդ (օդաչու, օդեղեն)

արդուկ = արդ (ձև) + ուկ (զաբդարել, արդակ’ մազաբաժան)

հարթուկ (խոսակցական ձև է) = հարթ + ուկ

խորդուբորդ = խորդ + ու + բորդ

խորթություն = խորթ + ություն

խորտկարան = խորտկ (խորտիկ) + արան (խորտկանոց, խորտկեղեն)

երդում = երդ + ում (երդմնազանց, երդմնապահ)

երթալ = երթ + ալ (ուղերթ, երթուղի)

երդիկ = երդ + իկ

Ընդամենը, լաջվարդ, սաղարթ, սաղավարտ, թուղթ, թախտ, թատերական, գաղտնի, գաղթական, խեղդուկ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ընդամենը = ընդ + ամենը (ընդառաջ, ընդունակ)

լաջվարդ — պարզ բառ

սաղարթ — պարզ բառ (բազմասաղարթ, սաղարթախիտ)

սաղավարտ — պարզ բառ (սաղավարտավոր)

թուղթ — պարզ բառ (թղթախաղ, թղթատաբ)

թախտ — պաբզ բառ

թատերական = թատեր (թատր արմատի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ական

գաղտնի = գաղտ + Սի (գաղտնիք, գաղտնախորհուրդ)

գաղթական = գաղթ (գաղութ) + ական (արտագաղթ, գաղթօջախ)

խեղդուկ = խեղդ + ակ (խեղդամահ, բքախեղդ)