ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐԸ

Խոր ձոբի հանդիպակաց բարձունքին բազմած է հոյակեբտ մի կոթող: Գառնիի հինավուրց տաճարն է: Կառուցված է կարծր որձաքարից: Նրա վեհասլաց սյուները հպարտության լիցք են հաղորդում մեզ: Մեր ժողովուրդը գերագույն հոգածությամբ է պահպանում այդ կառույցը: Հողմակոծ փոթորիկներն ու թշնամիների հարձակումները չեն խաթարել հիասքանչ շինվածքը: Այսօր էլ նա վեհապանծ կեցվածքով ասես մարտահրավեր է նետում դարերին:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ հանդիպակաց, բարձունք, հինա­վուրց, որձաքար, վեհասլաց, լիցք, հոգածություն, հողմակոծ, հարձակում, վեհա­պանծ, կեցվածք:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

հադիպակաց = հանդիպ (հանդեպ) + ա + կաց (կացություն)

բարձունք = բարձ + ունք (բարձր, բարձրանիստ)

հինավուրց = հին + ավուր (ավուր’ օր) + ց (ց’ ավուր բառի հոգնակի թվի’ ավուրք, գբաբաբյան սեռական հոլովաձևը)

որձաքար = որձ + ա + քար

վեհասլաց = վեհ + ա + պ (սուլ) + աց (սլացք)

փց₽ = փց + ք (լցոն, արտասվալից)

հոգածություն = հոգ + ած + ություն (մտածություն, նվագածություն)

հողմակոծ = հողմ + ա + կոծ (ալեկոծ, լացուկոծ)

հարձակում = հ(յ) + արձակ + ում(նախահարձակ, հարձակվել)

վեհապանծ = վեհ + ա + պանծ (պանծալի, սիգապանծ)

կեցվածք = կեց + վածթ (շինվածք, ասացվածք)