ԼՈՒՍԻՆԸ

Կար ժամանակ, որ լուսինը ճեփճերմակ ու թմբլիկ մի մանուկ էր: Չարաճճի ալս փոքրիկը թափառում էր երփնավառ դաշտերում: Վազվզում էր նրբաթև թիթեռների հետևից: Անփույթ էր ու թափթփված: Աղբյուրի ճամփին տարվում էր խաղով: երբեմն սափոբն էբ կոտրում: Բարեհամբույր մայրն ու եղբայրները երբևէ չէին պատժում նրան:

Մի օր տղան մրոտ ձեռքերը մտցրեց խմորի մեջ: Մայրը չհամբերեց և խմորոտ ձեռքով թեթևակի ապտակեց: Լուսինը խռովեց ու թռավ երկինք: Երեսին մնացին խմորի հետքերը:

ՈԻՍՈԻՑՉԻՆ’ Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ ճեփճերմակ, թմբլիկ, երփնավառ,

նրբաթև, անփույթ, թափթփված, աղբյուր, ճամփա, սափոր, բարեհամբույր, եղբայր, երբևէ, համբերել, ապտակել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ճեփ-ճերմակ = ճեփ (ճերմակ բառի փոփոխմամբ) + ճերմակ (դեղ-դեղին, դափ-դատարկ)

թմբլիկ = թմբ (թումբ) + լիկ (թմբաձև)

երփնավառ = երփն + ա + վառ (երփներանգ, երփնագույն)

նրբաթև = նրբ (նուրբ) + ա + թև (նրբանուրբ, նրբակազմ)

անփույթ = ան + փույթ (փութաջան, անփութորեն)

թափթփված = թափ + թփ (թափ) + վ + ած (թափթփել, թափթփուկ)

աղբյուր — պարզ բառ (ցայտաղբյուր)

ճամփա — պարզ բառ (ճամփորդ)

սափոր — պարզ բառ

բարեհամբույր = բար (բարի) + ա + համբույր (իա > ե), (համբուրել)

եղբայր — պարզ բառ (եղբորորդի)

երբևէ = երբ + և + է (երբեմն, երբեք)

համբերել = համ+ բեր + ել (անհամբեր, համբերատար)

ապտակել = ապտակ + ել

ՄԱՆՈԻՇԱԿԸ

Ծեը դարբինը նրբագեղ մի աղջիկ ուներ: Աղջիկը շատ էր սիրում իր պարտեզը: Համբերատար խնամում էր, երբեք չէր տրտնջում: Շոգ օրերին աղբյուրից սափորով ջուր էր բերում: Երփներանգ ծաղիկները ծփում էին, բարեհամբույր ժպտում ճամփորդներին, արբեցնում իրենց բույրով:

Աղջկա եղբայրը չարությամբ արմատախիլ արեց ծաղիկները: Աղջիկը լաց եղավ ողբաձայն, դարձավ ինքնամփոփ: Մի օր էլ անհետացավ:

Ավերված պարտեզում կապույտ թերթիկներով մի ծաղիկ բուսնեց: Այսպես ծնվեց մանուշակը:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ դարբին, նրբագեղ, համբերատար, երբեք, աղբյուր, սափոր, երփներանգ, ծփալ, բարեհամբույր, ճամփորդ, արբեցնել, եղբայր, ողբաձայն, ինքնամփոփ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

դարբին — պարզ բառ (դարբնոց)

նբբագեդ = նրբ (նուրբ) + ա + գեղ (նրբաթերթ, նրբերշիկ)

համբերատար = համ + բեր + ա + տար (անհամբեր)

երբեք = երբ + եք (երբևէ, երբեմն)

աղբյուր — պարզ բառ (Կաթնաղբյուր, Ձորադբյուր)

սափոր — պարզ բառ

երփներանգ = երփն + երանգ (երփնավառ, երփնագույն)

ծփաւ= ծփ (ծուփ) + ալ (ոսկեծուփ)

բարեհամբույր = բար (բարի) + ա + համբույր (իա > ե), (համբուրել)

ճամփորդ = ճամփ (ճամփա) + որդ (ճամփորդել)

արբեցնել = արբ + եցն + ել (արբենալ, հարբել)

եղբայր — պարզ բառ (հորեղբայր, մորեղբայր)

ողբաձայն = ողբ + ա + ձայն (ողբերգակ, ողբալ)

ինքնամփոփ = ինքն + ամփոփ (ամփոփել, լուսամփոփ)

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Գյուղի աղբյուրի մոտ մի անմշակ հողակտոր կար: Սերոբն ու Հակոբը որոշեցին մշակել քարքարոտ հողը: Հավաքեցին կուտակված աղբը, հողը փխրեցրին: Ծառեր ու թփեր տնկեցին: Հետո գեղեցիկ պատշգամբով քարակոփ տնակ կառուցեցին: Գյուղի դարբինն էլ մի դաբպաս պատրաստեց ու նվիրեց աշխատասեր եղբայրներին: Շուտով այգին ծածկվեց նրբին կանաչով, եբփնագույն պտուղներով: Տղաներն ուրախ էին, որ երբեմնի խոպանը ծաղկաստան էին դարձրել:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ աղբյուր, Սերոբ, Հակոբ, աղբ, պատշգամբ, քարակոփ, դարբին, դարպաս, եղբայր, նրբին, երփնագույն, երբեմնի, խոպան:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

աղբյուր — պարզ բառ (Կաթնաղբյուր, բաղցրաղբյուր)

Սերոբ, Հակոբ — պարզ հատուկ անուններ

աղբ — պարզ բառ (գոմաղբ, աղբակալ)

պատշգամբ — պարզ բառ քարակոփ = քար + ա + կոփ (կոփածո, երկաթակոփ)

դարբին — պարզ բառ (դարբնոց)

դարպաս — պարզ բառ (դարպասապահ)

եղբայր — պարզ բառ (հորեղբայր, եղբորորդի)

երբին = երբ (նուրբ) + ին (նրբանուրբ, նրբերանգ)

երփնագույն = երփն + ա + գույն (երփնաթույր, երփներանգ)

երբեմնի = երբ + եմն + ի (երբևէ, երբեմն)

խոպան — պարզ բառ

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Երփներանգ ծաղիկներից արվեստանոցը լցվել էր արբեցնող բոցբով: Նկաբիչը հափշտակված նայում էր ծաղիկներին: Թվում էր, թե այդ գեղեցկությունը խաբկանք է և շուտով կանէանա:

Հապշտապ մոտեցավ նեբկապնակին: Վրձնի ամեն հպումից սիբտը տբոփում էբ: Թփից պոկված կոկոննեբն ասես հբաշքովբացում էին նբբանուրբ թեբթիկները: ճեփ­ճերմակ կտավը հետզհետե ծաղկում էր:

Ավարտեց: Հրաշքն արարված էր: Կտավից ժպտացող ծաղիկները դարեր կապրեն:

Նկարիչը Մարտիրոս Սարյաևն էր:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ երփներանգ, արբեցնեի խաբ­կանք, հափշտակվեր հապշտապ, տրոփել, նրբանուրբ, ճեփ՜ճերմակ, ժպտար

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

երփներանգ = երփն + երանգ (երփնավառ, երփնագույն) արբեցնել = արբ + եցն + ել (արբենալ, հարբել)

հափշտակվել (մեկնաբանվում է’ ափը շատ արկանել, ափը’ ձեռքը շատ բան գցել) = հափշտակ + վ+հլ

խաբկանք = խաբ + (ու)կ+ անք (խաբեբա, խաբուսիկ)

հապշտապ = հապ + շտապ (հապճեպ)

տբոփել = տրոփ (բնաձայնական արմատ) + ել (սրտատրոփ, տրոփյուն)

նրբանուրբ = նրբ (նուրբ) + ա + նուրբ (նրբագեղ, նրբիրան)

ճեփ-ճերմակ = ճեփ (ճերմակ բառի փոփոխմամբ) + ճերմակ (դեփ- դեղին, դափ-դատարկ)

ժպտալ = ժպտ (ժպիտ) + ալ (ժպտերես, ժպտուն)

ՊԱՌԱԿՏՈՒՄ

Միլիոնավոր տարիներ առաջ օվկիանոսի կղզյակները եղբայրներ էին: Ապրում էին մեծ ու հաշտ ընտանիքում: Միմյանց նկատմամբ ջեբմ ու բաբյացակամ էին: Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում էին միասին: Երբեք չէին վիճում: Կյանքն այստեղ խաղաղ էր ու հիասքանչ: Ամենուրեք բուրում էին հեքիաթային բրաբիոններն ու եղյամապատ վարդերը: Առյուծների կողքին ազատ զբոսնում էին խաբտյաշ եղնիկներն ու արագոտն այծյամները: Թռչուններն աշխույժ դայլայլում էին ծառերի ճյուղերին:

Օվկիանոսում ապրող չար կախարդը որոշեց բաժանել եղբայրներին: Հրամայեց, որ քամիները բամբասանքներ տարածեն: Եղբայրները հավատացին սուտ լուրերին ու լռելյայն բաժանվեցին:

Հիմա հեռվից միայնակ ու տխուբ նայում են իբար ու կաբոտով հիշում իբենց համեբաշխ ընտանիքը:

ՀՐԱՇԱԼԻ ԶԲՈՍԱՆՔ

Մարիամը հայրիկի հետ ամռանը մեկնեց շրջագայության: ճեպընթաց գնացքը սլանում էր օվկիանոսի ափով: Հեռվում երեում էին կրիայի պատյաններ հիշեցնող կղզյակները: Արևի կուրացուցիչ լույսից ջրի հայելանման մակերեսը փայլում էր ծիածանի գույներով: Մարիամն այդպիսի գեղեցիկ բնապատկեր չէր տեսել: Թվում էր, թե հեքիաթում է: Հիացած կանգնել ու չէր հեռանում պատուհանից: Միջօրեին անցան դեղնաթույր դաշտերի եզրով: Հետո բնությունը փոխվեց: Սկսվեցին շղթայաձև լեռները: Դրանք ասես միմյանց սատարող հսկաներ լինեին: Անչափ գեղեցիկ էին լեռնագագաթներից շառաչյունով թափվող ջրվեժները: Սպիտակ ժանյակների պես նրանք փողփողում էին օդում:

Գնացքը երեկոյան կանգ առավ: Մարիամը քնեց: Առավոտն անակնկալներով լի օր էր խոստանում:

ՇՐՋԱՀԱՅԱՑ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Առյուծն ու գայլը զրուցում էին: Գազանների արքան ասում էր, որ ձյունը սպիտակ է: Արևի շողերից այն փայլում է յոթներանգ ծիածանի գույներով: Ձյունապատ լեռնագագաթը նմանվում է հեքիաթային մարմարյա դղյակի: Համառ գայլը պնդում էր, որ ձյունը գորշ է:

Աշխույժ զրույցը վերածվեց վեճի: Սկսեցին միմյանց վիրավորել: Մեկը մյուսին այլևս չէր լսում:

Հանկարծ հայտնվեց նապաստակը: Գազանները նույն հարցով դիմեցին շլդիկին:

Շլդիկը երկյուղած նայեց առյուծի լայն երախին: Հետո աչքն ընկավ գայլի սրածայր ժանիքներին: Նա մի քայլ հետ գնաց ու վայրկենապես պատասխանեց, թե ձյունը սպիտակագորշավուն է:

Ասաց ու շուտափույթ թաքնվեց եղյամապատ ճյուղերի հետևում:

Բառային թելադրության նյութեր 15

Աղավնյակ, ծիածան, իշայծյամ, խավիար, լռելյայն, մատյան, միմյանց, պատանյակ, արյուն, քվեարկել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

աղավնյակ = աղավն (աղավնի) + ակ (ա-ի ազդեցությամբ ի > ]), (պատանյակ, կղզյակ, որդյակ)

ծիածան — պարզ բառ (կրիա, հեքիաթ, օվկիանոս, փասիան, խավիար)

իշայծյամ = իշ (էշ) + այծյամ

լռելյայն — պարզ բառ

մատյան — պարզ բառ (պատյան, ատյան)

միմյանց (միմեանբ բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) — պարզ բառ արյուն — պարզ բառ (արյունարբու, արևագույն)

քվեարկել = քվե + արկ + ել (քվեատուփ, քվեաթերթիկ)

Կրիա, որդյակ, հեքիաթ, այծյամ, բամիա, մանյակ, բրաբիոն, միմյանց, դաստիարակ, բարյացակամ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կրիա — պարզ բառ

որդյակ = որդ (որդի) + ակ (ա֊ի ազդեցությամբ ի > յ), (կղզյակ, պատանյակ)

հեքիաթ — պարզ բառ (հեքիաթային, հեքիաթասաց)

այծյամ — պարզ բառ

բամիա — պարզ բառ

մանյակ — պարզ բառ

բրաբիոն — պարզ բառ (ամբիոն, Բյուզանդիոն)

միմյանց (միմեանբ բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) — պարզ բառ

դաստիաբակ — պարզ բառ (անդաստիարակ, դաստիարակչուհի)

բաբյացակամ = բար (բարի) + աց (ա֊ի ազդեցությամբ ի > յ) + ա + կամ

Արական անուններ

Անանիա, Ազարիա, Ամասիա, երլիա, Երեմիա, Զաբարիա, Բունիաթ, Բենիամին, Գանիել, Տարիել, Սուքիաս, Սրապիոն, Հրաչյա, Վոլոդյա, Իլյա, Նապպեոն:

Իգական անուններ

Ամալյա, Արաբպա, Ապա, Երմոնյա, էմիլյա, էլ]ա, Լիլյա, Լյուպա, Մանյա, Լիանա, Մարիանա, Մարիամ, Մարիետա, Ջուլիետա, Սոֆյա, Վիկտորյա, Օֆելյա:

Աշխարհագրական անուններ

Ասիա, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Մեծ Բրիտանիա, Շոտլանդիա, Վիեննա, Վիետնամ, Պովոլժիե, Զապորոժիհ, Վիկտորիա լիճ, Սոֆիա մայրաքաղաք:

ՇԻՐԱԿԱՑՈԻ ԱԱՏՅԱՆԸ

Գաբրիելը, Եդիան, Դանիելը, Մաբիամը և Արաբսյան դասընկերներ են: Նրանք մեծ հետաքրքրությամբ ընթերցեցին Անանիա Շիրակացու մատյանը: Իմաստուն այրը տիեզերքի մասին գրել է դեռևս յոթերորդ դարում: Այսօր նրա մտքերը թվում են մարգարեություններ, գործունեությունը նման է սխրանքի: Անանիա Շիրակացին մեկնաբանել է բազմաթիվ երևույթներ, լոզս սփռել գիտության ասպարեզում: Կյանքն ապացուցեց, որ նրա աբւոահայւոած յուրաքանչյուր միտք յուրօրինակ կանխա­գուշակություն էր:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Գաբրիել, Եղիա, Դանիեբ Մարիամ, Արաբսյա, Անանիա Շիրակացի, մատյան, տիեզերք, մարգարեություն, գործունեություն, երևույթ, յուրաքանչյուր:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Գաբրիել, Եղիա, Դանիել — արական պարզ հատուկ անուններ

Մարիամ, Արաբսյա — իգական պարզ հատուկ անուններ

Անանիա Շիրակացի — բաղադրյալ հատուկ անուն

մատյան — պարզ բառ (պատյան, մանյակ)

տիեզերք = տի (մեծ) + եգեր (եզեր’ եզր բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ք (տիկին, տիար)

մարգարեություն = մարգարե (գուշակ) + ություն

գործունեություն = գործ + ուն + ե (]ա > ե) + ություն

երևույթ = երե + ույթ (երևակայական, երևութական)

յուրաքանչյուր — պարզ բառ

ՎԱՐԴԸ

Ծաղիկները հավաքվեցին մի կղզյակի վրա: Թագավոր էին ընտրելու քվեար­կությամբ: ժամանեցին կապույտ բրաբիոնը, խարտյաշ արևածաղիկը, եղյամապատ, անուշաբույր վարդը, ժանեկազարդ մեխակը: Միմյանց հետևից նրանք ատյան էին մտնում: Յուրաքանչյուրն առաջարկում էր իր թեկնածուին: Միմիայն վարդն էր լուռ: Նա վստահ էր իր հեքիաթային հմայքին: Երբ բոլոբը խոսեցին, վաբդը կանգնեց և ասաց.

Ես եմ ծաղիկնեբի թագուհին:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ եղյամապատ, քվեարկություն, բրաբիոն, կղզյակ, խարտյաշ, անուշաբույր, ժանեկազարդ, միմյանց, ատյան, թեկնածուի, միմիայն, հեքիաթային:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կղզյակ = կղզ (կղզի) + ակ (ա-ի ազդեցությամբ ի-ն դաբձելէյ. նույն կերպ’ որդյակ, աղավնյակ)

քվեարկություն = քվե + արկ + ություն (քվեատուփ, քվեաթերթիկ)

բրարիոն — պարզ բառ խարտյաշ — պարզ բառ

եղյամապատ = եղյամ + ա + պատ

անուշաբույր = անուշ + ա + բույր (քնքշաբույր, բուրումնավետ)

ժանեկազարդ = ժանեկ (ժանյակ-ից, յա > ե) + ա + զ + արդ միմյանց (միմեանբ բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) — պարզբար

ատյան (դատարան) — պարզբառ (պատյան, մատյան)

թեկնածուի = թեկն + ածու + ի (ի’ սեռական հոլովի վեբջավոբություն)

միմիայն = մի + մի + այն

հեքիաթային = հեքիաթ + ային (հեքիաթասաց)