Խաղողի որթատունկերի մոտ աղվեսն ընկավ որսորդի թակարդն ու զրկվեց փարթամ պոչից: Վրդովված նստեց փտած կոճղին: Սկսեց մտածել, թե ինչ հնարքով ծածկի իր ամոթը: Շողոքորթ լեզվով սկսեց համոզել ընկերներին, որ բրդոտ պոչն անընդհատ խանգարում է իրենց: Պետք է շուտափույթ ազատվել դրանից:
Աղվեսների առաջնորդը ծիծաղեց: Արդյոք նա այդպիսի խորհուրդ կտար, եթե պոչը տեղում լիներ:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ որթատունկ, թակարդ, փարթամ, վրդովվել, փտեի շողոբորթ, բրդոտ, անընդհատ, շուտափույթ, առաջնորդ, խորհուրդ:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
որթատունկ = որթ (խաղողի տունկ, վազ) + ա + տունկ
թակարդ — պարզ բառ
փարթամ — պարզ բառ (փարթամանալ, փարթամություն)
վրդովվել = վրդով + ։/ + ել (անվրդով, վրդովմունք)
փտել = փտ (փուտ) + ել (կիսափուտ, փտախտ)
շողոբորթ — պարզ բառ (շողոքորթել)
բրդոտ = բրդ (բուրդ) + ոտ (բրդեղեն, բրդյա, բրդե)
անընդհատ = ան+ ընդ + հատ (անընդմեջ, ընդհանուր, ընդամենը)
շուտափույթ = շուտ + ա + փույթ (փութկոտ, անփույթ)
առաջնորդ = առ + աջ + (ի}ն + որդ (հաջորդ, նախորդ, որսորդ)
խորհուրդ = խորհ + ուրդ (աճուրդ, ժողովուրդ)
