ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Արևածագին երկինքը միանգամից մթնեց: Ուժգին քամին կոտրեց շագանակենու ճյուղը:

ճնճղուկի նորոգված բնում նոբելուկ ձագեբն էին: ճնճղուկների անօգնական զույգը սկսեց թռչկոտել տագնապած:

Քամին հանդարտվեց: Մայր ճնճղուկը կտուցով պահեց վայր ընկնող ճյուղը: Հայր ճնճղուկը մի պահ անհետացավ: Քիչ անց հայտնվեց ճնճղուկների մի երամ: Ընկուզենու ճյուղին նրանք բույն սարքեցին: Հոգատար ծնողները ձագուկներին տեղաւիոխեցին նոր բույնը:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ արևածագ, միանգամից, շագա֊ նակենի, նորոգել, նորելուկ, ձագ, անօգնական, զույգ, սարքել, հոգատար:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

արևածագ = արև + ա + ծագ (ծագել, ծագում)

միանգամից = մի + անգամ + ից (միանգամայն)

շագանակենի = շագանակ + ենի (շագանակագույն)

նորոգել = նոր + ոգ Հոգ ածանցային ձև) + ել (բարենորոգում)

նորելուկ = նոր + ել + ուկ (արջուկ, բանուկ, շուտասելուկ)

ձագ — պարզ բառ (ձագուկ, կատվաձագ)

անօգնական = ան + օգն + ական (օգնել, օգնություն)

զույգ — պարզ բառ (զուգաւիայտ, անզուգական)

սարքել = սար + ք + ել (անսարք, սարքավորում)

հոգատար = հոգ + ա + տար (հոգս, հոգալ)

ՏԱՐԵՐՔ

Երկինքը միանգամից մգացավ: Նավն սկսեց անհավասար ճոճվել: Նավապետը կարգադրեց հապշտապ ձգել առագաստները: Նավաստիները ճտքավոր կոշիկներով վազվզում էին այս ու այն կողմ: Մարդիկ տագնապահար հավաքվել էին նավապետի շուրջը: Նա հոգատարությամբ հանգստացնում էր ահաբեկված ճամւիորդներին: Նավավարը պրկված բազուկներով պահում էր նավի ղեկը:

Շուտով թուխպերը ցրվեցին: Երկնքում երևաց արեգակը, ւիոթորիկը վերածվեց մեղմ սյուքի: Ճգնաժամն անցավ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը` միանգամից, մգանալ, կարգա- դրեի ձգել, ճտքավոր, հավաքվեի հոգատարություն, ահաբեկվեի սյուք, ճգնաժամ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

միանգամից = մի + անգամ + ից (միանգամայն)

մգանալ = մգ (մուգ) + ան + ալ

կարգադրել = կարգ + ա + դր (դիր) + ել (կարգապահ, կարգուկանոն)

ձգել = ձգ (ձիգ) + ել (երկնաձիգ, ձգան)

ճտքավոր = ճտ (ճիտ’ վիզ) + ք + ավոր (երկարաճիտ)

հավաքվել = հավաք + ւ/ + ել (հավաքույթ, բերքահավաք)

հոգատարություն = հոգ + ա + տար + ություն (անհոգ, հոգածու)

ահաբեկվել = ահ + ա + բեկ + ւ/ + ել (ահաբեկչություն, բեկանել, բեկում)

սյուք (մեղմ քամի, զեփյուռ) — պարզ բառ

ճգնաժամ = ճգն (ճիգն) + ա + ժամ (ճգնել, ճգնավոր)

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Եղանակների թագավորը չորս դուստր ուներ: Երբ մեծացան, հայրը կարգադրեց, որ անցնեն աշխատանքի:

Ավագ դուստրը գույնզգույն զգեստ հագավ և մտավ անտառ: Ծառերը կանաչեցին, ծաղիկները բացեցին աչքերը: Կարմրավառ գոգնոցը կապեց և դուրս եկավ մյուս քույրը: Ծառերը զարդարվեցին մրգերով: Երրորդ դուստրը ոսկեգույն մազերը ծածանեց, ու մրգերը դարձան քաղցր ու հյութալի: Չորրորդ քույրը ճերմակ սավանով ծածկեց դաշտ ու անտառ: Բույսերը քուն մտան, որ ուժ հավաքեն ու նորից առատ բերք պարգևեն մարդկանց:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը` թագավոր, կարգադրել, ավագ, հագնել, աչք, գոգնոց, միրգ, հավաքել, բերք, պարգևել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

թագավոր = թագ + ավոր (թագավորանիստ, թագաժառանգ)

կարգադրել = կարգ + ա + դր (դիր) + հլ (անկարգ, կարգապահ)

ավագ — պարզ բառ (ավագանի)

հագնել = հագ + և + ել (հագուստ, հագուստեղեն)

աչք = աչ + ք (միաչքանի)

գոգնոց = գոգ + նոց (գոգավորություն)

միրգ — պարզ բառ (մրգատու, մրգառատ, մրգահյութ)

հավաքել = հավաք + ել (հավաքույթ, հավաքարար)

բերք = բեր + ք (բերքառատ)

պարգևել = պարգև + ել (պարգևատրել)

ԿԱՔԱՎԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Կաքավը նորոգեց բույնն ու ձագեր հանեց: Անողոք ու չարհոգի մի մարդ բանդեց կաքավի բույնը: Անօգնական ձագերը մնացին անօթնան: Տագնապահար կաքավն այնքան սգաց, որ նրա արցունքներից լճակ գոյացավ: Ինքն էլ անշնչացած ընկավ: Բարեհոգի մարդիկ թաղեցին կաքավին: Նույն վայրկյանին գեանի ընդերքից ժայթքեց մի սառնորակ աղբյուր:

Ամռան շոգին հոգնած գյուղացիները հագեցնում են իրենց ծարավն ու մշտապես հիշում սգավոր թռչունին:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ նորոգել, ձագ, անողոք, չարհոգի, անօգնական, ընդերք, ժայթքել, շոգ, հոգնել, հագենալ, սգավոր:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

նորոգել = նոր + ոգ {ոգ ածանցային ձև) + ել (բարենորոգում)

ձագ — պարզ բառ (ձագուկ, կատվաձագ)

անողոք = ան + ողոք (ողոքել խղճալ, գթալ)

չարհոգի (կցական բարդություն) = չար + հոգի (բարեհոգի, անհոգի)

անօգնական = ան + օգն + ական (օգնել, օգնություն, անօգ)

ընդերք = ընղեր (ներսը) + ք

ժայթքել = ժայթք + ել

շոգ — պարզ բառ (շոգենավ, շոգել)

հոգնել = հոգն + ել (հոգնություն, հոգնածություն)

հագենալ = հագ + ծն + ալ (հագուրդ, անհագ, անհագուրդ)

սգավոր = սգ (սուգ) + ավոր (սգալ, սգազգեստ, սգերգ)

ՄԵՆԱՎՈՐ ԿՂԶԻՆ

Ծովի կապտածուփ ալիքները մեղմ համբուրում էին կղզու ժայռակոփ ափերն ու հուսախաբ հետ վազում: Մենավոր կղզին բոլոր կողմերից պատված էր ջրով, սակայն ոչ մի վտակ կամ աղբյուր չէր հոսում այնտեղ: Ծովն իր խոնավությամբ մշտապես դալար էր պահում կղզու մակերեսին սփռված երփներանգ թփերը: Վերևից նայողին կղզին ծաղկանկար ափսե էր հիշեցնում: Թմբաձև բլրից տարածվում էր նրբաթերթ հասմիկների ու դափնեվարդերի արբեցնող բուրմունքը: ժայռի ծերպերին աճած թմբլիկ թզենիներն ու կարմրավառ մասրենիները հափշտակված նայում էին վեր, կլանում արևի բորբ տաքությունը: Քիչ այն կողմ երկնահուպ կիպարիսները խաղում էին ճերմակափրփուր ամպերի հետ:

Թվում էր, թե կղզու արարման օրից ճամփորդի ոտքը երբևէ չէր դիպել այս վայրի հոդին:

ՀԵՔԻԱԹ ՉՈՐՍ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայր հողն իր չորս որդիներին պատվիրեց, որ շրջեն աշխարհում և իր համար նվեր բերեն:

Հրաշունչ արփին շողերը սփռեց ոսկեծուփ արտերի վրա: Համբուրեց լեռների երկնահուպ կատարները և մնաց երկնքում: Անձրևը զրույցի բռնվեց թափանցիկ ու նուրբ ամպերի հետ: Անհամբեր քամին որոշեց թափառել: Աղբյուրից ջուր խմեց, շոյեց երփնավառ ծաղիկներին և հապշտապ հասավ քաղաք: Թակեց դարպասներն ու դռները, սրբեց փողոցների փոշին, քրքրեց աղբակույտերը: Հետո մտավ դարբնոց և սկսեց խաղալ կրակի հետ:

Երեք զավակներն էլ մոռացան մոր պատվերը:

Իսկ լուսինը մի հասկ քաղեց մոր համար ու ճամփա ընկավ:

Մայրն անիծեց անհնազանդ որդիներին, ու մարդիկ հավերժ դժգոհում են արևից, անձրևից, քամուց:

ՊԱՐԾԵՆԿՈՏ ՆԵՐԿԱՐԱՐԸ

Երկարականջ նապաստակը երբեմն այցելում էր ծեր նկարեին: Հափշտակված նայում էր նրա ձեռքի շարժումներին ու հիանում:

Մի շաբաթ օր նկարիչը տանը չէր: Շլդիկը վերցրեց երփներանգ ներկապնակն ու հապշտապ գնաց հորեղբայր ոզնու տուն: Բարեհամբույր ոզնին հյուրասիրեց նրան մրգերով: Նապաստակը հապճեպ դատարկեց ափսեն, սրբեց բերանն ու մեկնվեց մահճակալին: Հետո սկսեց պարծենալ, թե ինքը մեծահամբավ նկարիչ է, և ցույց տվեց ներկերով լի պնակը: Նրբանկատ ոզնին ոչինչ չէր խոսում: Համբերատար լսում էր: Պարծենկոտը նայեց շուրջն ու առաջարկեց սպիտակեցնել ոզնու տան պատերը, հետո նկարազարդել:

Ոզնին քմծիծաղ տվեց ու ասաց, որ լավ կլինի նախ նկարի, հետո սպիտակեցնի:

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մարմարակոփ դղյակում պատրաստվում էին հյուրասիրության: Նրբակազմ սպասուհիները հապշտապ փռում էին ճեփ-ձերմակ սփռոցները: Հապճեպ շարժում­ներով շարում էին արծաթե սպասքը: Մաքուր սափրված սպասավորները շտկում էին ոսկեծոպ վարագույրները: Բարեհամբույր ու ժպտադեմ խոհարարուհիները ափսեների մեջ տեղավորում էին նախօրոք պատրաստած սառը խորտիկները: Մառանապետը փրփրուն գինին տակառներից լցնում էր արծաթե սափորների մեջ: Սրահում տարածվել էր երփներանգ ծաղկեփնջերի արբեցնող բույրը:

Բաց պատշգամբից իշխանն անհամբեբ ու սբտատրոփ նայում էր ճամփին:

Շուտովշեփորի ձայնն ազդարարեց հյուրերի գալուստը: Դարպասները բացվեցին: Լսվեց աբագընթաց նժույգների դոփյունը:

Սրբազանը ժամանեց:

Բառային թելադրության նյութեր 20

Աղբարկղ, խաբուսիկ, ապշել, հաւիշտակել, գինարբուք, դաբպաս, դափնեվարդ, երբևէ, եբեսսբբիչ, ողբերգակ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

աղբարկղ = աղբ + արկղ (աղբանոց, աղբատար, աղբահան)

խաբուսիկ = խաբ + ուս (ույս) + իկ (խաբեբա, անխաբ, խաբել)

ապշել = ապ + (ու)շ + ել (ապշեցնող, ապուշ կտրել)

հափշտակել (մեկնաբանվում է ափը շատ արկանել, ափը’ ձեռքը շատ բան գցել) = հափշտակ + ել

գինարբուք = գին (գինի, ի-ի սղումով) + արբ + ութ

դարպաս — պարզ բառ (դաբպասապահ)

դափնեվարդ = դափն (դափնի) + ա + վարդ (իա > ե), (դափնեպսակ) երբևէ = երբ + և + է (ինչևէ, որևէ, բայց’ երբևիցե, ինչևիցե, որևիցե) երեսսրբիչ = երես + սրբ (սուրբ) + ի,չ (սրբավայր, սրբատեղի)

ողբերգակ = ողբ + երգ + ակ (ողբաձայն, ողբալ)

Անխափան, ջրարբի, հապշտապ, խաբկանք, երփներանգ, սրբավայր, անհամբեր, ժայռակոփ, լեփ-լեցուն, ոսկեծոպ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

անխափան = ան + խափան (խափանել) ջրարբի = ջր (ջուր) + արբ + ի (արբենալ, հարբել) հապշտապ = հապ + շտապ (հապճեպ)

խաբկանք = խաբ + (ու)կ + անք (խաբեբա, խաբուսիկ)

եբփներանգ = երփն + երանգ (երփնավառ, երփնագույն)

սրբավայր = սրբ (սուրբ) + ա + վայր (սրբազան, երեսսրբիչ)

անհամբեր = ան+ համ+ բեր (համբերատար)

ժայռակոփ = ժայռ + ա + կոփ (կոփածո, կոփում)

լեփ-լեցուն = լեփ (լեփ’ լեցուն բառի փոփոխմամբ) + լեց + ուն (դեփ-դեղին)

ոսկեծոպ = ոսկ (ոսկի) + ա + ծոպ (իա > ե)

Սրբազան, ձերբազատվել, ոսկեծուփ, ողբերգակ, աղբատար, եղբայր, արբշիռ, գամփռ, ըմբշամարտ, նրբակիրթ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

սրբազան = սրբ (սուրբ) + ա + զան (զան’ կերպ, ձև, եղանակ, տեսակ)

ձերբազատվել = ձերբ (ձերբ’ ձեռք բառի գրաբարյան գործիական հոլովաձևը) + ազատ + ։/ + ել (ձերբակալել)

ոսկեծուփ = ոսկ (ոսկի) + ա + ծուփ (իա > ե), (ալեծուփ)

ողբերգակ = ողբ + երգ + ակ (ողբերգություն, ողբասացություն)

աղբատար = աղբ + ա + տաբ (աղբարկղ, գոմաղբ)

եղբայր — պարզ բառ (եղբորորդի, հորեղբայր)

արբշիո — պարզ բառ

գամփռ — պարզ բառ

ըմբշամարտ = ըմբշ (ըմբիշ) + ա + մաբտ (ըմբշամարտիկ)

նրբակիրթ = նրբ (նուրբ) + ա + կիբթ (նրբիրան, նրբերշիկ)

ԲՆԱՊԱՏԿԵՐ

Հափշտակված նայում ենք երկնահուպ լեռնեըին: ճեփ՜ճերմակ կատարները փայլում են նուրբ երանգներով: Լեռնալանջերին երփնավառ ծաղիկներ են սփռված: Հապշտապ հոսող գետակները ոռոգում են ալեծուփ դաշտերն ու կանաչ թփուտները: Մեղմ զեփյուռի համբույրը պարուրում է մեզ: Երբևիցե այդպես չէի ապշել բնության գեղեցկությունից: Թվում էր, թե տեսարանը խաբկանք է ու հիմա կանհետանա: Ձերբազատված քաղաքի օդից’ ըմբոշխնում ենք հիասքանչ բնապատկեբը:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ հափշտակվել երկնահուպ, ճեփ­ճերմակ, նուրբ, երփնավառ, հապշտապ, ալեծուփ, թփուտ, համբույր, երբեիցե, ապշել, խաբկանք, ձերբազատվել, ըմբոշխնել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

հափշտակվել (մեկնաբանվում է’ ափը շատ արկանել, ափը’ ձեռքը շատ բան գցել) = հափշտակ + վ + ել

երկնահուպ = երկն (երկին) + ա + հուպ (հպանցիկ, ընդհուպ)

ճեփ-ճերմակ = ճեփ (ճեփ’ ճերմակ բառի փոփոխմամբ) + ճերմակ (դեփ-դեղին, լեփ-լեցուն)

նուրբ — պարզ բառ (նրբագեղ, նրբակազմ)

երփնավառ = երփն + ա + վառ (երփներանգ, երփնագույն)

հապշտապ = հապ + շտապ (հապճեպ)

ալեծուփ = ալ (ալի) + ա + ծուփ (իա > ե), (ոսկեծուփ, ծփանք)

թփուտ = թփ (թուփ) + ուտ (կեչուտ, խնձորուտ)

համբույր — պարզ բառ

երբևիցե = երբ + և + իցե (իցե’ գրաբարյան եմ բայի ապառնի ձևը), (երբեք, երբեմնի)

ապշել = ապ + (ու)շ + ել (ապուշ, ապշահար)

խաբկանք = խաբ + (ու)կ + անթ (խաբեբա, խաբուսիկ)

ձերբազատվել = ձերբ (ձերբ’ ձեռք բառի գրաբարյան գործիական հոլովաձևը) + ազատ + վ + ել (ձերբակալել)

ըմբոշխնել (վայելել) = ըմ(ընդ֊^ց) + բոշխն (վայելք) + ել