ՀԵՔԻԱԹ

Սա հեքիաթ է գայլի և աղվեսի մասին:

Առյուծը ծանր հիվանդ էը: Լռելյայն ներս էին մտնում գազաննեըը և նվեըները հանձնում արքային: Մեկը փասիան էր բերել, մյուսը այծյամ էր որսացել, երրորդի ձեռքին կրիա էր: Միայն աղվեսը չկար: Եվ գայլը մատնեց նրան: Աղվեսը մոտակայքում էր և լսեց ամեն ինչ: Ներս մտավ և հայտարարեց, որ գնացել էր արքայի համար դեղ հայթայթելու: Առյուծին կփրկեն միայն գայլի միսն ու մորթին:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’ հեքիաթ, առյուծ, լռելյայն, փասիան, մյուս, այծյամ, երրորդ, միայն:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

հեքիաթ — պարզ բառ (հեքիաթային, հեքիաթասաց)

առյուծ — պարզ բար (ընձառյուծ, ծովառյուծ)

լռելյայն (լուռ արմատից, լռելեայն ձևից) — պարզբառ

փասիան — պարզբար (օվկիանոս, բամիա, կրիա, ծիածան, խավիար)

մյուս —պարզբար

այծյամ — պարզբառ (իշայծյամ)

երրորդ = եր + րորդ (չորրորդ, բպ/խ հինգերորդ, յոթերորդ)

միայն = մի + այն (միանգամայն)

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ ԿՐԻԱՆ

Կրիան որոշեց կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն: Հարմար տեղա­վորվեց պատյանի մեջ և գործունյա տեսքով դուրս եկավ իր մարմարյա դղյակից: Հրաժեշտ տվեց փասիանին ու սարյակին: Օդային համբույր ուղարկեց խարտյաշ նարգիզներին ու բրաբիոններին: Եվ հանդիսավոր հայտարարեց, որ մեկ շաբաթից կվեբադառնա: Բոլորը ծիծաղեցին ինքնավստահ կբիայի վրա: Մեկ շաբաթում նա հազիվ հասնեբ մոտակա գյուղակը:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ կրիա, շուրջերկրյա, պատյան, դղյակ, փասիան, սարյակ, համբույր, խարտյաշ, բրաբիոն:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կրիա — պարզ բառ (հեքիաթ, օվկիանոս, բամիա)

շուրջերկրյա = շուրջ + երկր (երկիր) + յա (գործունյա, մարմարյա)

պատյան — պարզ բառ (պատ բառից, նշանակում է ինչ-որ բան պատերի մեջ վերցնել, կեղևով պատել)

դղյակ — պարզ բառ

փասիան — պարզ բառ

սարյակ — պարզ բառ

համբույր — պարզ բառ (համբուրել)

խարտյաշ — պարզ բառ բրաբիոն — պարզ բառ

ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ

Լուսնկա երեկո էր: Մի մարդ վերընթաց կածանով գնում էր գործընկերոջ տուն: Կորնթարդբլրակովանցնելիսանակնկալի եկավ: Օձի բնի մոտ ոսկեդբամէբ ընկած: Մի ակնթարթ ընկրկեց, հետո վերցրեց դրամը: Նախընտրեց լռելու ոչինչ չասել ընկերոջը:

Հաջորդ օրը մարդը գնաց նույն տեդը: Բնի մոտ կրկին ոսկեդրամ գտավ: Մարդը գլխի ընկավ, որ բարի օձն օգնում է իրեն:

Այսպես մեկ ամիս անընդմեջ:

Մարդն օրըստօրե հարստացավ: Ընկերոջն ասաց, թե ձեռնտու գործ է սկսել:

Սակայն մի օր անընդունելի բան արեց: Երբ բնի մոտ դրամ չգտավ, քարով սպանեց օձի ձագին: Երախտամոռ մարդու արարքից օձը զայրացավ ու որոշեց երբևէ չառնչվել մաբդկանց հետ:

Այդ օբվանից մարդն ու օձը թշնամացան:

ԿԱՑՆՈՎ ԱՊՈՒՐԸ

Մթնշաղ էր, երբ զինվորը գյուղ մտավ: Բախեց առաջին պատահած դուռը: Անակնկալի եկած անհյուրընկալ տանտիրուհին դժգոհ դեմքով ներս հրավիրեց զինվորին: Երիտասարդը երկու օր անընդմեջ հաց չէր կերել: Տանտիրուհին տրտնջաց, թե ուտելու բան չունի: Զինվոբի աչքն ընկավ կացնին: Ակնթարթորեն որոշեց դաս տալ ժլատ կնոջը: Ասաց, որ ճաշատեսակների մեջ նախընտրում է կացնով ապուրը: Շատ ձեռնտու առաջարկ էր: Ընչաքաղց կինը կացինն ընկղմեց ջրով լի կաթսայի մեջ: Դրեցին կրակին: Տանտիրուհին մերթընդմերթ բացում էր կափարիչը: Զինվորը խորամանկորեն բրինձ, յուղ ու կարտոֆիլ պո կեց տանտիրուհուց: ճաշն այդպես ավելի համեղ է ստացվում:

Ապուրն ուտելիս տանտիրուհին մտաբերեց կացինը: Զինվորը ծիծաղեց: Թող մնա կաթսայի մեջ, որ անընդհատ ապուր եփի:

ԵՐԳՈՂ ԳԵՏԱԿԸ

Սառնորակ աղբյուրից մի գետակ ծնվեց: Երգելշատ էր սիրում: Հարուստ երգացանկ ուներ: Բլրակների միջով հոսելիս ուրախ խոխոջում էր: Գույնզգույն դաշտերը սիրով էին ունկնդրում նրա մեղմ կարկաչը: Լեռներում ձայնը բարձրացնում էր, որոտընդոստ շառաչում: Համարձակ գետակը չէր երկնչում անակնկալ խոչընդոտներից: Ակնթարթորեն հավաքում էր ուժերը, սրընթաց վազում առաջ:

Ձորահովիտ մտնելիս աշխույժ երգ էր ընտրում: Երեխաներն անհամբեր սպասում էին նրան: Հյուրընկալ գետակը գրկաբաց ընդունում էր իր փոքրիկ բարեկամներին: Մինչև մայրամուտ խաղում էր նրանց հետ, երգում նրանց համար, զովացնում:

Մթնշաղին գետակը դուրս էր գալիս ձորից, շարունակում երթը: Շտապում էր: Ողջ գիշեր պիտի հոսեր: Մայր գետը սպասում էր նրան:

Բառային թելադրության նյութեր 11

Հյուրընկալ, օրըստօրե, անակնկալ, խոչընդոտ, գիրկընդխառն, ձկնկիթ, ակնդետ, վերընձյուղվել, ձեռնտու, երկնչել:

հյուրընկալ = հյուր + ընկալ (ընկալ ընդ + կալ), (դյուրընկալեյի, դժվարընկալ)

օրըստօրե = օր + ըստ + օր + ծ (օրեցօր, հնօրյա)

անակնկալ = ան + ակն + կալ (ակնդետ, ակնկոր)

խոչընդոտ = խոչ + ընդ + ոտ (օրընդմեջ, մեջընդմեջ, որոտընդոստ)

գիրկընդխառն = գիրկ + ընդ + խառն (մերթընդմերթ)

ձկնկիթ = ձկն (ձուկն) + կիթ (ձկնորս)

վերընձյուղվել = վեր + ընձյուղ (ընձյուղ’ շիվ, ոստ) + յ/ + ել

ակնդետ = ակն + դետ (ակնբախ, ակնթարթ)

ձեռնտու = ձեռն + տու (ձեռնբաց)

երկնչել = երկ + ն + չ + ել

Դյուրըմբռնելի, մթնկա, եբկընտրանբ, ակնկոբ, գահընկեց, անընթեռնելի, չընկնել, կորնթարդ, հետզհետե, մերթընդմերթ:

դյուրըմբռնելի = դյուր + ըմԼընդ֊^ց) + բռն (բուռն) + ելի (անըմբռնելի)

մթնկա = մթն (մութն) + կա (լուսնկա, մթնշաղ)

եբկընտրանբ = երկ + ընտր (ընտիր) + անք (այլընտրանք)

ակնկոր = ակն + կոր (ակնդետ, ակնհայտ)

գահընկեց = գահ + ընկ + եց (նետընկեց, ընկեցիկ)

անընթեռնելի = ան + ըեթեռն + ելի

չընկնել = չ + ընկե (անկանել-ից) + ել (չընդունել, չընկալել)

կոընթաըգ = կոը + նթ (էնթ-ից կամ ըն/շ-ից) + արդ (խոըանաըդ)

հետզհետե = հետ + զ + հետ + ե (գույնզգույն)

մերթընդմերթ = մերթ + ընդ + մերթ (օրընդմեջ, խոչընդոտ)

ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Արշավի ճանապարհին կանգ առանք լեռնային գյռւղերից մեկում: Անակնկալ հանդիպեցի երբեմնի դասընկերոջս: Նրա հյուրընկալ կինը մեզ հյուրասիրեց հատ­ընտիր մրգերով: Հետո բարձրացանք մոտակա սարը: Մեր առջև բացվեց հրաշալի բնապատկեր: Որոտընդոստ շառաչում էր արագընթաց գետը: Օդում երևում էին խոյընթաց արծիվները: Անըմբռնելի զգացում էբ համակել էությունս: Տեբևնեբի անընդհատ սոսաւիը, մեբթընդմերթ լսվող անտառային ձայները հիացրել էին մեզ:

Բարձունքից իջանք, երբ մթնշաղ էր:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’ անակնկալ, դասընկեր, հյուրընկալ, հատընտիր, որոտընդոստ, խոյընթաց, անըմբռնելի, անընդհատ, մթնշաղ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

անակնկալ =ան + ակն + կալ (ակնդետ, ակնկոր)

դասընկեր = դաս + ընկեր (խաղընկեր, գործընկեր)

հյուրընկալ = հյուր + ընկալ (ընկալ ընդ + կալ), (դժվարընկալ, անընկալելի)

հատընտիր = հատ + ընտիր (նորընտիր, ազգընտիր)

որոտընդոստ = որոտ + ընդ + ոստ

խոյընթաց = խոյ + ընթ + աց (արագընթաց, վերընթաց)

անըմբռնելի = ան + ըմ (ընդ-]ւց) + բռն (բուռն) + ելի

անընդհատ = ան + ընդ + հատ (անընդմեջ, մերթընդմերթ)

մթնշաղ = մթն (մութն) + շաղ (մթնկա, լուսնկա)

ՎԵՐԵԼՔ

Չեբկնչելով որևէ խոչընդոտից’ որոշեցինք բաբձըանալ Աըագածի գագաթը: Բարձունքներից գիրկընդխառն գահավիժում էին խոյընթաց գետակները: Ամենուրեք գույնզգույն ծաղիկներ էին: Վերընթաց ճանապարհը դժվարին էր: Դրա համար էլ որո­շեցինք չընդդիմանալ մեր առաջնորդին: Նախաճաշեցինք սարալանջին: Սակայն երկընտրանքի մեջ էինք: Եթե շարունակեինք վերելքը, կարող էինք ընկնել ձյունամրրիկի մեջ: Վերևներում անընդմեջ ձյուն էր գալիս: Իջանք վայրընթաց մի կածանով:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’  չերկնչել, խոչընդոտ, խոյընթաց, գիրկընդխառն, գույնզգույն, չընդդիմանալ, երկընտրանք, անընդմեջ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

չերկնչել = չ + երկ + ն + չ + ել

խոչընդոտ = խոչ (խոչ’ արգելք) + ընդ + ոտ(ք), (օրընդմեջ)

խոյընթաց = խոյ + ընթ + աց (վայրընթաց, վերընթաց)

գիրկընդխառն = գիրկ + ընդ + խաոն

գույնզգույն = գույն + զ + գույն (հետզհետե)

չընդդիմանալ = չ + ընդ + դիմ (դեմ) + ան + ալ

երկընտրանք = երկ + ընտր (ընտիր) + անք (նորընտիր, հատընտիր)

անընդմեջ = ան + ընդ + մեջ (օրընդմեջ, մեջընդմեջ)

ԼՈՌԻ

Գեղեցիկ է Լոռին կորնթարդ կատարներ ունեցող լեռներով, լուսնկա գիշերներով, սրընթաց գետակներով, հյուրընկալ ժողովրդով: Ահա թե ինչու նախընտրեցինք հանգստանալ այնտեղ: Տեղ հասանք ճեպընթաց գնացքով: Առանց որևէ խոչընդոտի տեղավորվեցինք առողջարաններից մեկում: Օրըստօրե ընտելացանք վայրին: Այստեղ ամեն ակնթարթ բնությունը փոխում է իր գույները: Սքանչելի են Լոռու ձորերը, գույնզգույն ծաղիկները, ողջ բնաշխարհը:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’ կորնթարդ, լուսնկա, սրընթաց, հյուրընկալ, նախընտրել, խոչընդոտ, օրըստօրե, ակնթարթ, գույնզգույն:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կորնթարդ = կոր + նթ (ենթ-ից կամ ընդ֊ից) + արդ (խորանարդ)

լուսնկա = լուս (լույս) + (ի)ն + կա (մթնկա)

սրընթաց = սր (սուր) + ընթ + աց (արագընթաց, ճեպընթաց)

հյուրընկալ = հյուր + ընկալ (ընկալ ընդ + կալ), (դյուրընկալ, դժվարընկալելի)

նախընտրել = նախ + ընտր (ընտիր) + ել (նորընտիր, ազգընտիր)

խոչընդոտ = խոչ + ընդ + ոտ (օրընդմեջ, մերթընդմերթ)

օրըստօրե = օր + ըստ + օր + է (մեջընդմեջ, ինքնըստինքյան)

ակնթարթ = ակն + թարթ (ակնբախ, ակնդետ)

գույնզգույն = գույն + զ + գույն (հետզհետե)

ԹՌՉՆՈՐՍՆԵՐԸ

Գարուն էր: Բացօթյա դաշտը շողում էր արևի ոսկեզօծ ճառագայթներից: Մեղմօրոր նազում էին բազմերանգ ու բուրավետ ծաղիկները: Օրեցօր կանաչող թփերում ուրախ ճռվողում էին թռչունների խմբերը:

Գյուղի պատանիները որոշել էին թռչուն որսալ: Նախօրոք պարզել էին, որ դաշ­տային կաքավները կեսօրին մշտապես հավաքվում են սառնորակ առվակի մոտ: Նախորդ օրը պատրաստեցին որսի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Տաք միջօրե էր: Դաշտում անդորրություն էր: Տղաները շունչները պահած սպասում էին: Ահա երևաց մայր կաքավը: Նրա հետևից շորորալով գալիս էին նորելուկ ձագերը: Երբ տեսան անօգնական փոքրիկներին, պատանիները շփոթված նայեցին իրար: Հետո անխոս վերցրին ցանցօղակներն ու արագ հեռացան:

Դա նրանց առաջին և վերջին թռչնորսությունն էր: