ԱՂՎԵՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Խաղողի որթատունկերի մոտ աղվեսն ընկավ որսորդի թակարդն ու զրկվեց փարթամ պոչից: Վրդովված նստեց փտած կոճղին: Սկսեց մտածել, թե ինչ հնարքով ծածկի իր ամոթը: Շողոքորթ լեզվով սկսեց համոզել ընկերներին, որ բրդոտ պոչն անընդհատ խանգարում է իրենց: Պետք է շուտափույթ ազատվել դրանից: Աղվեսների առաջնորդը ծիծաղեց: Արդյոք նա այդպիսի խորհուրդ կտար, եթե պոչը տեղում լիներ: Բացատրել հետևյալ բառերի …
