ԱԶԱՏԱԲԱՂՁ ԳԵՏԸ
Հորձանք էր տալիս հորդառատ Արաքսը: Սանձարձակ ալիքները սրընթաց բարձրանում էին, խցկվում ժայռաճեղքերը: Ասես մրցում էին միմյանց հետ: Լայնահուն գետը ձգվում էր առաջ օձագալար պտույտներով: Կարոտով համբուրում էր ափերի որձաքարերը: Մի պահ խաղաղվում, հանդարտվում էր: Հետո հանդիպակաց ժայռի արևահայաց լանջերն էր գրկում: Գետը հիշեցնում էր ազատաբաղձ պատանու, ոբ փորձում էր կտրտել իրեն խեղդող կապանքները: Բացատրել հետևյալ …
