1IT: PRIMERY IT NEWS, HOWTOS & GUIDES

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Արևածագին երկինքը միանգամից մթնեց: Ուժգին քամին կոտրեց շագանակենու ճյուղը: ճնճղուկի նորոգված բնում նոբելուկ ձագեբն էին: ճնճղուկների անօգնական զույգը սկսեց թռչկոտել տագնապած: Քամին հանդարտվեց: Մայր ճնճղուկը կտուցով պահեց վայր ընկնող ճյուղը: Հայր ճնճղուկը մի պահ անհետացավ: Քիչ անց հայտնվեց ճնճղուկների մի երամ: Ընկուզենու ճյուղին նրանք բույն սարքեցին: Հոգատար ծնողները ձագուկներին տեղաւիոխեցին նոր բույնը: Բացատրել հետևյալ բառերի …

ՏԱՐԵՐՔ

Երկինքը միանգամից մգացավ: Նավն սկսեց անհավասար ճոճվել: Նավապետը կարգադրեց հապշտապ ձգել առագաստները: Նավաստիները ճտքավոր կոշիկներով վազվզում էին այս ու այն կողմ: Մարդիկ տագնապահար հավաքվել էին նավապետի շուրջը: Նա հոգատարությամբ հանգստացնում էր ահաբեկված ճամւիորդներին: Նավավարը պրկված բազուկներով պահում էր նավի ղեկը: Շուտով թուխպերը ցրվեցին: Երկնքում երևաց արեգակը, ւիոթորիկը վերածվեց մեղմ սյուքի: Ճգնաժամն անցավ: Բացատրել հետևյալ բառերի …

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Եղանակների թագավորը չորս դուստր ուներ: Երբ մեծացան, հայրը կարգադրեց, որ անցնեն աշխատանքի: Ավագ դուստրը գույնզգույն զգեստ հագավ և մտավ անտառ: Ծառերը կանաչեցին, ծաղիկները բացեցին աչքերը: Կարմրավառ գոգնոցը կապեց և դուրս եկավ մյուս քույրը: Ծառերը զարդարվեցին մրգերով: Երրորդ դուստրը ոսկեգույն մազերը ծածանեց, ու մրգերը դարձան քաղցր ու հյութալի: Չորրորդ քույրը ճերմակ սավանով ծածկեց դաշտ ու անտառ: …

ԿԱՔԱՎԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Կաքավը նորոգեց բույնն ու ձագեր հանեց: Անողոք ու չարհոգի մի մարդ բանդեց կաքավի բույնը: Անօգնական ձագերը մնացին անօթնան: Տագնապահար կաքավն այնքան սգաց, որ նրա արցունքներից լճակ գոյացավ: Ինքն էլ անշնչացած ընկավ: Բարեհոգի մարդիկ թաղեցին կաքավին: Նույն վայրկյանին գեանի ընդերքից ժայթքեց մի սառնորակ աղբյուր: Ամռան շոգին հոգնած գյուղացիները հագեցնում են իրենց ծարավն ու մշտապես հիշում սգավոր …

ՄԵՆԱՎՈՐ ԿՂԶԻՆ

Ծովի կապտածուփ ալիքները մեղմ համբուրում էին կղզու ժայռակոփ ափերն ու հուսախաբ հետ վազում: Մենավոր կղզին բոլոր կողմերից պատված էր ջրով, սակայն ոչ մի վտակ կամ աղբյուր չէր հոսում այնտեղ: Ծովն իր խոնավությամբ մշտապես դալար էր պահում կղզու մակերեսին սփռված երփներանգ թփերը: Վերևից նայողին կղզին ծաղկանկար ափսե էր հիշեցնում: Թմբաձև բլրից տարածվում էր նրբաթերթ հասմիկների ու …

ՀԵՔԻԱԹ ՉՈՐՍ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայր հողն իր չորս որդիներին պատվիրեց, որ շրջեն աշխարհում և իր համար նվեր բերեն: Հրաշունչ արփին շողերը սփռեց ոսկեծուփ արտերի վրա: Համբուրեց լեռների երկնահուպ կատարները և մնաց երկնքում: Անձրևը զրույցի բռնվեց թափանցիկ ու նուրբ ամպերի հետ: Անհամբեր քամին որոշեց թափառել: Աղբյուրից ջուր խմեց, շոյեց երփնավառ ծաղիկներին և հապշտապ հասավ քաղաք: Թակեց դարպասներն ու դռները, սրբեց …

ՊԱՐԾԵՆԿՈՏ ՆԵՐԿԱՐԱՐԸ

Երկարականջ նապաստակը երբեմն այցելում էր ծեր նկարեին: Հափշտակված նայում էր նրա ձեռքի շարժումներին ու հիանում: Մի շաբաթ օր նկարիչը տանը չէր: Շլդիկը վերցրեց երփներանգ ներկապնակն ու հապշտապ գնաց հորեղբայր ոզնու տուն: Բարեհամբույր ոզնին հյուրասիրեց նրան մրգերով: Նապաստակը հապճեպ դատարկեց ափսեն, սրբեց բերանն ու մեկնվեց մահճակալին: Հետո սկսեց պարծենալ, թե ինքը մեծահամբավ նկարիչ է, և ցույց …

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մարմարակոփ դղյակում պատրաստվում էին հյուրասիրության: Նրբակազմ սպասուհիները հապշտապ փռում էին ճեփ-ձերմակ սփռոցները: Հապճեպ շարժում­ներով շարում էին արծաթե սպասքը: Մաքուր սափրված սպասավորները շտկում էին ոսկեծոպ վարագույրները: Բարեհամբույր ու ժպտադեմ խոհարարուհիները ափսեների մեջ տեղավորում էին նախօրոք պատրաստած սառը խորտիկները: Մառանապետը փրփրուն գինին տակառներից լցնում էր արծաթե սափորների մեջ: Սրահում տարածվել էր երփներանգ ծաղկեփնջերի արբեցնող բույրը: Բաց պատշգամբից …

Բառային թելադրության նյութեր 20

Աղբարկղ, խաբուսիկ, ապշել, հաւիշտակել, գինարբուք, դաբպաս, դափնեվարդ, երբևէ, եբեսսբբիչ, ողբերգակ: ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ աղբարկղ = աղբ + արկղ (աղբանոց, աղբատար, աղբահան) խաբուսիկ = խաբ + ուս (ույս) + իկ (խաբեբա, անխաբ, խաբել) ապշել = ապ + (ու)շ + ել (ապշեցնող, ապուշ կտրել) հափշտակել (մեկնաբանվում է ափը շատ արկանել, ափը’ ձեռքը շատ բան գցել) = հափշտակ + …

ԲՆԱՊԱՏԿԵՐ

Հափշտակված նայում ենք երկնահուպ լեռնեըին: ճեփ՜ճերմակ կատարները փայլում են նուրբ երանգներով: Լեռնալանջերին երփնավառ ծաղիկներ են սփռված: Հապշտապ հոսող գետակները ոռոգում են ալեծուփ դաշտերն ու կանաչ թփուտները: Մեղմ զեփյուռի համբույրը պարուրում է մեզ: Երբևիցե այդպես չէի ապշել բնության գեղեցկությունից: Թվում էր, թե տեսարանը խաբկանք է ու հիմա կանհետանա: Ձերբազատված քաղաքի օդից’ ըմբոշխնում ենք հիասքանչ բնապատկեբը: Բացատրել հետևյալ …