ԵՂՆԻԿԻ ՆՈՐ ՀԱԳՈՒՍՏԸ
Տոթկեսօր էբ: Եղնիկը լողաց սառնորակ լճակում: Հետո մտավ անտառ: Այնտեղ զով էր: Մեկնվեց մեղմօրոր սաղարթների ստվերում: Բայց շուտով ձանձրացավ թռչունների ճռվողյունից, անտառի միօրինակ անդորրությունից: Ծաղկառատ հովտում ոսկեզօծ արևի չարաճճի շողը մի բանի անգամ հպվեց նրա մեջքին: Եղնիկը փորձեց բռնել, սակայն անօգուտ: Շողն ասաց, որ ինքն անորսալի է: Ընկերացան ու սկսեցին խաղալ: Բարձրացան կորնթարդ բլրի գագաթը, …
